![](/banners/BeFunky-design.jpg)
Ինչո՞ւ են տարհանել Սահմանադրական դատարանի աշխատակիցներին
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/sahmanadrakan_526233615.png)
Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) ռումբի տեղադրման մասին ահազանգ է եղել:
Լուրը ճշտելու համար մենք կապ հաստատեցինք ՍԴ-ի հետ:
«Այո՛, ռումբի տեղադրման մասին ահազանգ է եղել: Սահմանադրական դատարանի բոլոր աշխատակիցներին տարհանել են: Ահազանգը, ինչպես պարզվեց, կեղծ էր, և հիմա Դատարանը մոտ 30 րոպե առաջ անցել է իր բնականոն աշխատանքին»,- ասացին մեզ ՍԴ-ից: