Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հրաշալի է համարում այն փաստը, որ 1935 թվականին հիմնադրված Տիկնիկային թատրոնը կրում է անվանի գրողի անունը:
Հաջորդ օրը բժիշկը եկավ ու ասաց. «Ձեր ողնուղեղը շատ է վնասվել, և դուք չեք կարող նորից քայլել»: Ես խորը շունչ քաշեցի և որոշեցի հաշտվել այս ամենի հետ: Հաջորդ օրը բժիշկը նորից այցելեց ինձ և ասաց. «Ողնուղեղի և մեջքի վնասվածքի պատճառով դուք չեք կարող նորից մայրանալ»: Այդ օրը ես, իսկապես, ունայնացած զգացի ինձ: Ես սկսեցի հարցնել ինքս ինձ. «Ինչո՞ւ եմ ես դեռ ողջ»: Ահա, ինչն էր ինձ ուժ տալիս ամբողջ ընթացքում:
«Մինաս Ավետիսյանի որմնանկարը վերկանգնելու համար պետք է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը փորձի գտնել բարերարներ և պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում լուծել հարցը։ Հիմնադրամն այստեղ մեծ գործ ունի անելու, միայն պետության վրա թողնելով՝ հարցը չի լուծվի»:
Բուհ ընդունվելը մի երազանք է, որ վերջապես ի կատար է ածվել և կամ էլ Ձեր հստակ պլանավորված կյանքի հաջորդ քայլն է: Նշանակություն չունի՝ որտեղ է ապրում մարդը. ուրախ-զվարթ հանրակացարանո՞ւմ, որն ասես երբեք քուն չի մտնում, թե՞ վարձով բնակարանում՝ ավելի կազմակերպված կենցաղով, կամ հարազատ տանը, երբ արդեն սովոր ես նախաճաշին ուտել մայրիկի պատրաստած նրբաբլիթները մանկուց քեզ ծանոթ հարազատ սենյակում:
«Բարեկամաբար հորդորում եմ, դադարեք ինքներդ ձեզ ապուշ վիճակի մեջ դնել, ընդունեք «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ ձեր գործած զանցանքը ու վերականգնեք արդարությունը»:
2017 թվականն իրոք բեղմնավոր էր Վիլինգի «Բալետի և արվեստի ակադեմիայի» և, մասնավորապես, պարուսույց Հրաչյա Կոստանյանի համար. Հրաչյան և նրա սաները մի շարք կարևոր հաղթանակներ գրանցեցին, այդ թվում՝ Starpower մրցույթի տարածաշրջանային և ազգային փուլերում:
168.am-ը Ալավերդու քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ինչու է եվրոպատուհաններով դուռը հայտնվել Սանահինի նախագավիթում, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
2018 թվականին «Պարալլելս պրոդաքշընի» «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման նոր հայտի մերժման հիմքում ընկած է` կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների, ստվերային համաձայնությունների և անհավասար մրցակցության նախադեպերի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հարթել ֆիլմարտադրող ընկերության գործունեության մեջ տեղ գտած իրավական անճշտությունները և ապահովել ֆիլմի հետագա արտադրության թափանցիկությունը։
«Տատիկիս վարսերը» ֆիլմի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:
«Սկզբում բոլորիս մոտ էլ մտավախություն կար, ինքս էլ մտավախություն ունեի, թե որքանով կապահովվի տվյալ ստեղծագործության անվտանգությունն ու մնացած բաները։ Մանրամասն քննարկումներ են եղել»:
Ես սիրում եմ իմ բոլոր դերերը: Հետաքրքիր է դերասանի կամ առհասարակ արտիստի կյանքը: Մենք միշտ խաղում ենք, կերտում ենք ուրիշ մարդկանց: Ինչպես հագուստը կրում ենք, հետո սիրուն դնում ենք պահարանի մեջ, այդպես էլ կերպարներն են, մարմնավորում ենք ինչ-որ մարդկանց, բնավորություններ, ու հետո պետք է անմիջապես ազատվել դրանցից:
Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարը, որը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, ստացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» երրորդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը:
Հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։
Գերմանիայի Հեմսբախ քաղաքի քաղաքապետարանի շենքում կայացել է հայ նկարիչ, ռեստավրատոր, որմնանկարների վարպետ Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։
Մշակույթի փոխնախախար Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
168.am-ի խմբագրություն էր զանգահարել քաղաքացիներից մեկը և հայտնել, որ Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանից գործեր են պակասում:
Opera News-ը նրան բնորոշում է իբրև մի դիրիժորի, որի մասին երգիչը կարող է միայն երազել:
«Նորամուտ»-ի 22-ամյա հերոսի նպատակը Հայաստանում ռոք մշակույթը զարգացնելն է:
«Այս որմնանկարը բարձրարժեք արվեստի գործ է, եթե այդպես չլիներ, այն պետությունը չէր ներառի պահպանության ցանկում»,- շեշտեց Արման Ավետիսյանը։
«Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր»որմնանկարը,որը գտնվում է կործանման եզրին Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում:
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանն իր առաջին հացադուլից ուղիղ երկու ամիս անց՝ այսօր, ԱԺ այգում վերսկսեց իր անժամկետ հացադուլը:
«Լսեցի, որ վարչապետն ասում է՝ «պադվալներից» նկարները հանենք, տանենք դպրոցներ, բայց «պադվալ» չէ, էլի։ Ազգային արժեքների պահպանության վայրին «պադվալներ» չեն ասում»։
«Խորհրդային Միության տարիներին էլ էին ասում, որ բոլոր կաբինետներում «սուրճ խմողներ» են նստած, և այլն։ Բայց մենք հետ ենք նայում և տեսնում, որ այդ երկիրը հզոր գործառույթ է իրականացրել, և այն, ինչ մենք այսօր ունենք՝ «սուրճ խմողների» աշխատանքի արդյունքն է։ Այս երկրի մեջ ինչ-որ բան ստեղծել ու թողել են»։
Վրացի հեղինակ Լաշա Բուղաձեի պիեսի հիման վրա բեմադրված «Թակարդ Ստալինի համար» մեկ գործողությամբ պատմաքաղաքական սատիրայի առաջնախաղը տեղի ունեցավ հունվարի 30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի Առաջնորդարանում տեղի է ունեցել Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի միջոցառումները կազմակերպող հանձնախմբի նիստ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եւ՝ կիսադատարկ դահլիճ:
Հունվարի 30-ին կկայանա «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության՝ ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի դատական հայցի նախնական լսումների առաջին նիստը:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը դեռ հստակ տեղեկություն չի հաղորդում ՀՀ մշակույթի նախարարության այլ կառույցի միանալու վերաբերյալ:
Նախորդ դարի 70-ականներին ստեղծված «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունն ի սկզբանե գրված էր որպես սիրո, ընտանիքի, տան, հողի, նվիրումի խորհրդանիշ: Երգն այնքան սիրվեց, որ դարձավ հայոց հաղթական բանակի օրհներգը: