Ապրիլի 21-ին ֆեյսբուքյան օգտատեր Սասուն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ փլուզվել է Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Խդրանց եկեղեցին։ Գրառմանը կից նա հրապարակել էր նաև փլուզված եկեղեցու նկարը և նշել, որ եկեղեցին փլուզվել է ապրիլի 20-ի երեկոյան։
Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Սամուել Բենշեթրիի «Մինուս երկու» ստեղծագործությունը պատմում է անբուժելի հիվանդ, սակայն ապրելու հետաքրքրությունը չկորցրած երկու տղամարդու մասին, որոնք կյանքի վերջին օրերին փորձում են վայելել այն, ձգտում են ազատության ու երջանիկ ակնթարթների:
Իմպրովիզներով հարուստ ջազ երաժշտությունը, որը յուրօրինակ է հնչում թե՛ ակումբներում, թե՛ համերգասրահներում և թե՛ պարզապես փողոցներում, մարդուն հնարավորություն է տալիս սավառնել ու ապրել ազատության լիարժեք զգացում` ձերբազատվելով բացասական հույզերից:
Ռազմապարերի միջոցով հնարավոր է հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը:
Մոսկվայի Փոքր թատրոնում ավարտվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էլինա Բիստրիցկայայի հետ հրաժեշտը, որտեղ դերասանուհին ծառայել է ավելի քան կես դար, դագաղը թատրոնից հանել են երկարատեւ ծափահարությունների ներքո, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին: Դերասանուհուն հրաժեշտ տալու էին եկել հարյուրավոր մարդիկ:
Ռուսաստանաբնակ արձակագիր Մարկ Արենը, որն ընթերցողների լայն շրջանակին հայտնի է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գրքով, ներկայացրեց իր նոր «Քառյակը» գիրքը, որի հիման վրա է նկարահանվել «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը:
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով երկրի գրավչությունը:
Երևանում է Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքից ժամանած հայ երգիչ Ստեփան Եփրեմյանը, ով տարիներ շարունակ շրջում է Արևմտյան Հայաստանի տարբեր հայաբնակ վայրերում և տեղի ծպտյալ հայերի համար երգում հայ ազգային երգեր:
Տակավին երիտասարդ, բայց արդեն իսկ գրողի անուն վաստակած Իոսեբ Գրիշաշվիլին՝ վրաց գրականության ապագա դասականը, մի առիթով խոստովանել է, որ, եթե «վրացիները ինչ-որ չափով ճանաչում են արևմտյան գրողներին, ապա բացարձակապես անտեղյակ են դրկից ժողովրդի՝ հայերի գրականությանը»։
Աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթության մասնագիտական քոլեջում հայ երաժշտության, հայկական նվագարանների պատմությունը սկսել է դասավանդվել որպես առանձին առարկա: Նախաձեռնությունը Արգենտինայում բնակվող երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարյանինն է:
«…Նկարիչը սկիզբ է առնում մանկությունից։ Իսկական նկարիչը ձգտում է հնարավորինս շատ բան պահպանել մանկությունից, և եթե նրան հաջողվում է վարպետություն ձեռք բերելուց հետո էլ չկորցնել մանկական անկեղծությունը, ապա նա մեծ նկարիչ է։
Գրող Միշել Ուելբեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից ստացել է երկրի բարձրագույն պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշան:
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը մեծ տոն նվիրեց երեխաներին` նրանց գրադարանը հարստացնելով «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» ստեղծագործության անգլերեն տարբերակով, որը տիկինը գրել է իր թոռնուհու` Սավաննայի հետ:
Կոմիտասի անվան ազգային քառյակը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ։
Ավարտվել են Էնկուենտրոս խմբի երևանյան ելույթները: Ապրիլի 12-ին և 18-ին կայացած համերգների շրջանակում արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի խումբը հայ հանդիսատեսին է ներկայացրել 20 և 21-րդ դարերի հայտնի կոմպոզիտորների՝ այդ թվում Աստոր Պիացոլլայի և Անիբալ Տրոյլոյի ստեղծագործություններ, երգեր և պարային կատարումներ:
Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ իրականացրեց Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» միջազգային թատերական նախագիծը:
Հայաստանյան համերգի կատարողները կլինեն աշխարհահռչակ կատարողներ՝ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեիթ Ռեինը և Սլիմանը: Ի դեպ, նախագծին աջակցում է նաև Ազնավուր ընտանիքը, և որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ ՝ Քրիստինա Ազնավուրի հետ միասին, այդ օրը ներկա կգտնվի երևանյան համերգին:
Երիտասարդ նկարչուհի Անուշ Ավետիսյանը, որի աշխատանքները ցուցադրվում են ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում, դասավանդում է արվեստի և հանրակրթական դպրոցներում:
Գիտելիքը փայլեցնում է, հագուստը՝ քայլեցնում,- մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի խոսքերն են:
Ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը, որը կազմակերպվել է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից, անց է կացվում հանրապետության բազմաթիվ գրադարաններում արդեն երկար տարիներ:
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը նախագահ Արմեն Սարգսյանի մրցանակներ հանձնեց Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուհի Նարե Մարկոսյանին և պարող Րաֆֆի Գալստյանին:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Մարի Մնդիկյան-Հյուսիսյանը 18-րդ դարի մի կտավ է նվիրաբերել:
Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբը» Երևանում կներկայանա «The Best» խորագրով համերգներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացմանը:
16-18-րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները, որոնք բերվել են Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից, ցուցադրվում են Երևանում:
Դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանում ՀՀ դեսպանությունում ապրիլի 4-ին հյուրընկալել է Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունն օրերս բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրել են թատերաշխարհի համբերության բաժակը։
Ապրիլի 12-ին և 18-ին Երևանում համերգներով հանդես կգա արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի «Էնկուենտրոս» խումբը: Համերգը կազմակերպվում է արգենտինահայ գործարար, բարերար Էդուրադո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝ Կոնվերս Բանկի, Karas Wines-ի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի կողմից: Համակազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
«Մշակութային ոլորտում դեռևս լավ փոփոխություն չի նկատվում, իսկ այն, ինչ կատարվում է և կապված է թատրոնների օպտիմալացման ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ, կարծում եմ, որ այստեղ ոլորտը չիմանալու խնդիր կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գրական մասի ղեկավար Նելլի Շահնազարյանը: