«Ես նշանակվել եմ՝ որպես Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, որովհետև Կոնստանտին Օրբելյանն եմ, ոչ թե ինձ նշանակել է Ռիտա Սարգսյանը: Ես պաշտոն ստացել եմ ոչ թե ընկերության, այլ ծառայելու, աշխատելու համար:
«Թող դատարան դիմեն ու այնտեղ որոշեն՝ դա եղել է լեգիտի՞մ նշանակում, թե՞ ոչ: Ես ոչ ոքի չեմ խնդրել, որ ինձ լավություն անեն, այն էլ՝ անօրինական կերպով: Ինձ դա պետք չէր: Ես չեմ էլ խնդրել, որ ինձ այս պաշտոնը տան: Հետևաբար՝ այստեղ մի փոքր միմյանց չհասկանալու և վատ խորհրդատուներ ունենալու խնդիրը կա: Ավելին, եթե անօրինական բան լիներ, ապա ինձ 9 ամիս առաջ կազատեին աշխատանքից»:
50-ականների վերջում կամ 60-ականների ամենասկզբում Երևան համերգներով ժամանեց մեծագույն Սվյատոսլավ Ռիխտերը։
Ապրիլի 4-6-ը Երևան են գալու Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի ուսանողներն ակադեմիայի պրոֆեսոր, կինոռեժիսոր Եվա Շտոցի հետ: Այցի նպատակը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կինոֆակուլտետի ուսանողների հետ փորձի փոխանակման իրականացումն է:
Թատերական գործիչները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին՝ պահանջելով ՀՀ մշակույթի Նազենի Ղարիբյանի հրաժարականը:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում իր հավանական նշանակման մասին լուրերին:
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանանք Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի արտիստների բողոքին՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի»:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը, նաև՝ չեղարկել Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը, հակառակ դեպքում իրենք գործադուլ կիրականացնեն: Այդ մասին այսօր թատրոնում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտնեց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:
Հանրահայտ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը հերքում է լուրերը, թե ինքն է նշանակվելու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն նշանակվելու տեղեկատվությունը։
Երեկ, անձրեւոտ մի օր, երբ «Ա-վիտամինոզի» բացակայության պատճառով երեւի թե ցնցվեցին որոշ պաշտոնյաների նյարդեր՝ վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից եւ ազատել Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել:
Մշակույթի նախարարությունում ժամեր առաջ վերջակետ է դրվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նշանակման շուրջ բարձրացված աղմուկին:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է եկել հայտարարությամբ՝ Կոնստանտին Օրբելյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը քիչ առաջ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ:
Տնօրենի թեկնածուն հույս ունի, որ թատրոնում կաշխատի Կոնստանտին Օրբելյանի հետ. ասում է՝ նշանակվելու դեպքում առաջինը, ում վստահաբար կդիմի՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու՝ հենց Կ. Օրբելյանն է լինելու:
Մեկնարկում է «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019-ին ևս «Արտ-Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում:
Ռուս երգիչ Ստաս Միխայլովի` ապրիլի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված մենահամերգը չի կայանա: Այս մասին նշվում է միջոցառման կազմակերպիչ ռուսական К-Концерт ընկերության տարածած պաշտոնական փաստաթղթում:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները մարտի 30-ին՝ ժամը 16:00-ին, իրենց հետ հանդիպելու համար օպերային թատրոն են հրավիրել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին:
Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը նույնպես ազատվել է թատրոնի տնօրենի պաշոտնից: Լրատվամիջոցներին նա հայտնել էր, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվել է, մշակույթի նախարարությունն էլ վեջինիս ազատել է պաշոտնից:
«Նազենի Ղարիբյանը համարում է, որ իշխանությունը իրավունք չուներ ինձ այս պաշտոնում առաջադրել: Ավելին՝ ինձ նախապես այս մասին տեղյակ չեն պահել, միայն պաշտոնական հրամանն ենք ստացել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կոնստանտին Օրբելյանը:
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պարգևատրեց ոլորտի ներկայացուցիչներին` նրանց գործունեության կարևորությունն ընդգծելու նպատակով:
Դասական երաժշտությունը աներևակայելի ազդեցություն ունի ունկնդրի ներաշխարհի, զգացմունքների, հոգեբանության վրա:
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ընդգրկված են նրա տարիներով թվագրվող շուրջ 70 մեծադիր կտավ ու էտյուդ, գրաֆիկական թերթ, ճեպանկար, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև անձնական իրեր:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Խորեն Լևոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման համար, իսկ լավագույն դերասանուհի համարվեց Տաթև Մելքոնյանը` «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրության համար:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ։
Լրագրողների մասնագիտական օրվա առթիվ շնորհավորանքներ են հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Ներկայացրած նախագծի առումով մասնագետներն ասում են, որ դա միակ տարբերակն է այդ շենքը փրկելու համար։ Այնպես չեն այդ տարածքի «հերն անիծել», որ վերականգնեն, շատ տարածքներ են քանդվելու, այն, ինչը որ քանդվելու է, պետք է շուտ քանդվի»։
Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը վերջին շրջանում պատվով է ներկայացրել Հայաստանը մի շարք միջազգային ստուգատեսերին:
Երևանի Մնջախաղի պետական թատրոնին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից նոր տարածք առաջարկվեց 2018թ. նոյեմբերին: Շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում), որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը: