Բաժիններ՝

ԱՄՆ-ից թավջութակահար Զլատոմիր Ֆանգը դարձել է Չայկովսկու անվան մրցույթի հաղթող

Վեց երկրներից ժամանած թավջութակահարներ են վիճարկել Պետերբուրգի Պ.Ի.Չայկովսկու անվան միջազգային 16-րդ մրցույթի մեդալները եզրափակիչ մասում: Առաջին տեղը եւ ոսկե մեդալն այս մարաթոնում բաժին են հասել ԱՄՆ-ից 20-ամյա թավջութակահար Զլատոմիր Ֆանգին:

Եզրափակիչի մասնակիցները ելույթ են ունեցել Դմիտրի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում՝ Ռուսաստանի ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի վաստակավոր կոլեկտիվի ուղեկցությամբ՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ալեքսեեւի ղեկավարությամբ: «Ժյուրիի բոլոր անդամները, այդ թվում՝ նաեւ ես, սաստիկ հոգնել էինք, որովհետեւ շատ դժվար էր այդ քանակությամբ փայլուն երիտասարդ երաժիշտներից ընտրել լավագույնին, այս կամ այն պարամետրերով առավել արժանիին»,-ՏԱՍՍ-ին ասել է ժյուրիի անդամ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Ռոլդուգինը: Զլատոմիր Ֆանգն ավարտել է Ջուլյարդյան դպրոցը եւ Նոր Անգլիայի (ԱՄՆ) կոնսերվատորիային կից նախապատրաստական դպրոցը: Սովորել է Թիմոթի Էդդիի, Ռիչարդ Ահարոնի եւ Ջուլի Ալբերսի մոտ: Նա Ջորջե Էնեսկուի անվան Թավջութակահարների միջազգային մրցույթի (2016 թ.), Իրվին Քլյայնի անվան Լարային գործիքների կատարողների միջազգային մրցույթի, Լարային գործիքների կատարողների Սթալբերգյան միջազգային մրցույթի եւ թավջութակահարների այլ հեղինակավոր մրցույթների հաղթող է: Երկրորդ մրցանակը եւ արծաթե մեդալն ստացել է կոլումբիացի թավջութակահար Սանտյագո Կանիոն-Վալենսիան: Երրորդ մրցանակին եւ բրոնզե մեդալին արժանացել է ռուսաստանցի Անաստասիա Կոբեկինան: Չորրորդ հորիզոնականն այս ստուգատեսում զբաղեցրել է հարակորեացի վիրտուոզ Տեգուկ Մունը, հինգերորդը՝ եզրափակիչի ամենապատանի մասնակիցը՝ 17-ամյա չինացի թավջութակահար Իբայ Չենը: Դափնեկիրների վեցյակը եզրափակել է Ֆինլանդիայի ներկայացուցչուհի Սենյա Էլինա Ռումուկայնենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս