Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ընդգրկված են նրա տարիներով թվագրվող շուրջ 70 մեծադիր կտավ ու էտյուդ, գրաֆիկական թերթ, ճեպանկար, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև անձնական իրեր:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Խորեն Լևոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման համար, իսկ լավագույն դերասանուհի համարվեց Տաթև Մելքոնյանը` «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրության համար:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ։
Լրագրողների մասնագիտական օրվա առթիվ շնորհավորանքներ են հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Ներկայացրած նախագծի առումով մասնագետներն ասում են, որ դա միակ տարբերակն է այդ շենքը փրկելու համար։ Այնպես չեն այդ տարածքի «հերն անիծել», որ վերականգնեն, շատ տարածքներ են քանդվելու, այն, ինչը որ քանդվելու է, պետք է շուտ քանդվի»։
Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը վերջին շրջանում պատվով է ներկայացրել Հայաստանը մի շարք միջազգային ստուգատեսերին:
Երևանի Մնջախաղի պետական թատրոնին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից նոր տարածք առաջարկվեց 2018թ. նոյեմբերին: Շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում), որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:
«Արդարացված չէ թատրոնների միավորումը: Աշխարհում չկան ոչ պետական թատրոններ, բոլոր թատրոններն ինչ-որ տեղից սնվում են: Ստանում են գրանտ, օգնում է քաղաքապետարանը… Գերմանիայի Բոնն քաղաքում էինք, ասացին, որ այնտեղ կա 36 թատրոն, որոնք գտնվում են քաղաքապետարանի ենթակայության ներքո: Այսինքն, պետք է դաշտ ստեղծել, որպեսզի գործեն այս թատրոնները»:
Երևանի ամենահին ու գեղեցիկ թաղամասերից մեկը` Կոնդը, վերածվել է պատկերասրահի՝ բաց երկնքի տակ:
Մոսկվայի «Վրեմյա» հրատարակչությունը լույս է ընծայել Սևակ Արամազդի «Արևի լեռը» վեպը՝ Ալբերտ Նալբանդյանի թարգմանությամբ և Վան Սողոմոնյանի ձևավորմամբ:
Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ԱՊՀ երկրների «ԳԻՏԻՍ-մաստեր կլաս» թատերական փառատոնին Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցի երրորդ կուրսի ուսանողները «Օթելլո» ներկայացմամբ մրցանակների են արժանացել «Լավագույն դրամատիկական ներկայացում», «Լավագույն երկրորդ պլանի դերասան» և «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգերում: Ուսանողները պարգևատրվել են դիպլոմներով:
«Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը հետմահու շնորհվել է ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրին:
Գերդաստանիդ տոհմածառը կազմելը շնորհակալ ու անգնահատելի գործ է: Ստացվել է այնպես, որ մի օր ես հյուր գնացի բարեկամիս՝ Վահան Մելիք- Օհանջանյանի տուն, որտեղ տեսա պատից կախված տոհմածառը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին Հայաստանի պետական կամերային երգչախումբը կատարեց հեղինակի ստեղծագործությունները՝ գրված Եղիշե Չարենցի հանրահայտ «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ծիածան», «Քամին» և այլ բանաստեղծությունների հիման վրա:
«Պարո՛ն Բաբայան, կներեք, ինչ-որ ասվեց, պարզ էր, չէ՞: Դադարեցրե՛ք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց: Դա վերաբերում է ոչ միայն ձեզ, այլև բոլոր ներկաներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնությունը՝ ՖԱՀՖ, որի առաջին հավաքը տեղի է ունեցել 2018թ-ի հուլիսի 19-ին, իր գոյության կարճ ժամանակահատվածում դարձել է հայրենական կինոարտադրության ոլորտում տեղի ունեցող զարգացումների հիմնական կատալիզատորն ու առանցքային դերակատարներից մեկը:
Հայրենիքին նվիրվածության, անձնազոհության, ընկերասիրության, զինվորի մարտի դաշտում հույզերի ու ապրումների մասին պատմող «Անմահների երկիրը» մեկ գործողությամբ դրաման ապրիլի 2-ին կբարձրանա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ:
Դասական երաժշտության բնագավառում օրը մրցութային էր. տեղի ունեցավ գործիքային կատարում անվանակարգում Հայաստանի նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակի հավակնորդների առաջին ընտրական փուլը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում կինոգործիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել՝ հասկանալու համար ոլորտում առկա խնդիրները և լսելու կինոոլորտի ներկայացուցիչների մտահոգություններն ու առաջարկները։
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկի «Չափն ընդդեմ չափի» բեմադրությունը ամռանը Մակեդոնիայի Բիտոլա քաղաքում կայանալիք միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել:
Իտալացի ճանաչված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին երկու ինքնատիպ համերգ նվիրեցին հայ ունկնդրին: Մոնդելչին մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեց «Անմոռանալի Beatles» ծրագիրը, ինչպես նաև հնչեցին Բաբաջանյանի, Մորիկոնեի, Թարիվերդիևի, Մոլինելիի գործերից:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել 2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ: ՀՀ մշակույթի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ստեղծագործողներին և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
Արցախը խնդիր է դրել 2019 թվականի համար զբոսաշրջության ոլորտում աճը նախորդ տարվա համեմատ ապահովել 20-25 տոկոսի չափով:
«Մենք ղեկավարություն և անձնակազմ չունենք, մենք մեկ ենք, ամբողջական մարմին։ Անձնակազմից բոլորին կարող եք մեկ առ մեկ հարցնել, ավելի քան համոզված եմ, որ նրանք նույն բանն են ասելու»,- ասաց Տաթև Ղազարյանը։
«Գոյ» և «Մալյան» թատրոնների դերասան, գեղարվեստական ֆիլմերից և սերիալներից հայտնի Սամվել Թոփալյանը երիտասարդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից է, որի ոչ միայն խաղացած դերերն են հիշվում, այլև՝ ձայնը՝ հնչելով ֆիլմերի ձայնագրություններում, հաղորդումներում:
Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումները առիթ են ևս մեկ անգամ ըմբոշխնելու Մեծն Կոմիտասի անգնահատելի ներկայությունը:
Authentic light orchestra խմբի երևանյան համերգը կկայանա ապրիլի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ Համերգային ծրագրում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը և Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտը։
Հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ մարտի 6-ին Կալիֆոռնիայի համալսարանում համաժողով է անցկացվել: