Բաժիններ՝

Ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի 20 նկար ցուցադրվում է Ցեղասպանության թանգարանի նորաբաց պատկերասրահում

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում նորաբաց պատկերասրահում ցուցադրվում են ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի  (Հարություն Սեմերջյան) նկարները:

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

«Ժանսեմը իր նկարների «Եղեռն» շարքը, որ բաղկացած է 34 նկարից, նվիրաբերել է մեր թանգարանին, երբ տարիներ առաջ Հայաստան էր այցելել: Այժմ դրանցից 20-ը ցուցադրվում է մեր պատկերասրահում:  Պատկերասրահի մուտքը 1000 դրամ է»,- նշեց Մարությանը:

Նա հավելեց, որ նախատեսվում է նաև ցուցադրել Ցեղասպանության թեմայով նկարներ, բայց գեղանկարչության ոճով ստեղծագործած նկարիչների աշխատանքները:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց նաև, որ 2020 թվականին թանգարանի 25-ամյակն է,  և իրենք մտադիր են միջոցառումների փաթեթ մշակել և ներկայացնել կառավարությանն ու բարերարների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031