Բաժիններ՝

Մոսկվայում բացվել է Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթը

Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել Պ.Ի.Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Ունենք ամենաբարձր մակարդակի ժյուրի: Մենք հասկանում ենք, որ տասն օր անց մենք կիմանանք նոր աստղերի մասին: Դրա հետեւում քրտնաջան աշխատանք է, որովհետեւ տասն օր անընդմեջ ամբողջ աշխարհից երաժշտական մասնագիտության առաջատար ներկայացուցիչներն ուշադիր լսելու են մրցույթի յուրաքանչյուր մասնակցի»,-ասել է ՌԴ կառավարության փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը՝ հանդես գալով մրցույթի բացման արարողությանը: Մրցույթի բացման համերգին հնչել են Պյոտր Իլյիչ Չայկովսկու ստեղծագործությունները: Ելույթ են ունեցել մրցույցի 2011 թվականի Գրան-պրիի դափնեկիր, դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը եւ 2015 թվականի Գրան-պրիի դափնեկիր, բարիտոն Արիունբաատար Գանբաատարը:

Մարիինյան թատրոնի նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ մաեստրո Վալերի Գերիգեւն էր: Չայկովսկու անվան միջազգային մրցույթը խոշորագույն իրադարձություն է դասական երաժշտության աշխարհում: Այն պարբերաբար անցկացվում է չորս տարին մեկ: Տարբեր տարիների մրցույցի Գրան-պրիի դափնեկիրներ են դարձել՝ Վան Քլիբեռնը, Վլադիմիր Աշկենազին, Միխայիլ Պլետնյովը, Վլադիմիր Սպիվակովը, Դենիս Մացուեւը, Դանիիլ Տրիֆոնովը, Վլադիմիր Կրայնեւը, Բորիս Բերեզովսկին եւ նշանավոր այլ երաժիշտներ: Երաժշտական մրցությունը ենթադրում է մրցանակների հանձնում դաշնակահարների, ջութակահարների, թավջութակահարների եւ մենակատարների: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են երաժիշտներ, որոնք փայտե եւ պղնձե փողային գործիքներ են նվագում: Մրցույթի արդյունքներով կարող է Գրան-պրիի մեկ դափնեկիր հայտարարվել բոլոր կատեգորիաների շրջանում:

Այս տարի առաջին մրցանակների համար մրցելու են 25 դաշնակահարներ, 25 ջութակահարներ, 25 թավջութակահարներ, 30 երգիչներ եւ 30 երգչուհիներ, փողային գործիքների 96 կատարողներ: Յուրաքանչյուր անվանակարգի համար լինելու է ժյուրիի իր նախագահը, մասնավորապես, մրցույթի մասնակիցներին գնահատելու են դաշնակահար Դենիս Մացուեւը, Քառնեգի-հոլլի գեղարվեստական ղեկավար սըր Քլայվ Հիլինսոնը, ֆլեյտահար Դենիս Բուրյակովը, Միջազգային փառատոնի եւ Վերբիեի ակադեմիայի ղեկավար Մարտին Էնգսթրեմը եւ այլ մասնագետներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս