Նորվեգիայից ժամանած Էլվիս Փրեսլիի կրկնօրինակը՝ Չել Հեննինգ Բյորնսթադը, սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ կատարելով ռոքընռոլի արքայի երգերը 50 ժամ, 50 րոպե և 50 վայրկյան: Այս ընթացքում երգիչը մի քանի անգամ կատարել է Փրեսլիի երգացանկը, գրում է Pigeon Express-ը:
Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 203-ամյակի կապակցությամբ հուլիսի 24-29 «Այվազովսկու օրեր» խորագրով միջոցառումների շարք է իրականացվելու:
«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի ցուցանմուշները, որոնց թվում երկու մեծերի ավելի քան 200 աշխատանք է՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր, դեռ Հայաստանի ազգային պատկերասրահում են:
Տարիների ընթացքում փոխելով իր դիմագիծն ու բնավորությունը, այնուամենայնիվ Երևանը դեռ շարունակում է պահպանել իր պատմական-յուրահատուկ տեսքի մի փոքր կոլորիտային մասնիկը։ Այդ կոլորիտի պահպանման հիմքում Թամանյանի կատարած աշխատանքն է, որը բացառիկ է, անգին ու թանկ։ Սակայն տարիների ու տասնամյակների ընթացքում մեծ ճարտարապետի աշխատանքը դանդաղ, բայց հաստատուն տեմպերով վերացվում է։ Սակայն մնայուն ու գեղեցիկ արժեքները դեռ շարունակում են պահպանել իրենց շունչը։ Երևանի բացառիկ ու սիրված վայրերից է Կասկադը։
Սեւան քաղաքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները հաղթող են ճանաչվել «Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ- փառատոնում, որն անցկացվում է միջազգային ձեւաչափով:
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները համավարակի տարածման պատճառով ավելի քան չորս ամիս բեմ չեն բարձրացել, չեն հաղորդակցվել թատերասերների հետ, բայցև պարապուրդի չեն մատնվել:
Հուլիսի 29-ին լրանում է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 203-ամյակը։
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 1-10-ը, կմեկնարկի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն բեմադրությամբ, որի բեմադրիչը և դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արվեստասերներին հնարավորություն կտա առցանց դիտելու Ժորժ Բիզեի և Ռոդիոն Շչեդրինի «Կարմենսյուիտ» բալետային ներկայացումը:
Շվեդական ABBA երաժշտական խումբը պլանավորում է հաջորդ տարի հին նոր երգ թողարկել:
Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի ստեղծման 40-ամյակի առթիվ՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բացօթյա հարթակում կազմակերպեց կինոնկարի ցուցադրությունը:
Հանրահայտ կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը, որը երեկ՝ հուլիսի 19-ին տոնեց ծննդյան 60-ամյակը, տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին։
Երկրում արտակարգ իրավիճակի հաստատվելուց հետո, բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաև մշակույթի ոլորտում, սկզբնական շրջանում շփոթմունք է եղել, քանի որ պարզ չէր, թե ի՞նչ է լինելու, ինչպե՞ս են աշխատելու և իրականացնելու իրենց ծրագրերը մշակութային օջախները:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը։ Կազմակերպիչները գոհ են առցանց անցկացված միջոցառումների անցկացումից։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, առցանց կցուցադրի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» մուլտիժանր բալետային ներկայացումը:
Իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման տեսաձայնագրությունը կցուցադրվի Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«ԹթվաԾին». այսպես է կոչվում ռեժիսոր Կարո Բալյանի նոր ներկայացումը, որի պրեմիերան կկայանա հուլիսի 17-ին` ժամը 18:00-ին, Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի (Yerevan Shakespeare International Theater Festival) «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, (գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն` Էդուարդ Թոփչյան) «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարի շրջանակում կներկայացնի Ֆրանսիս Պուլենկի Սեքստետը՝ դաշնամուրի և փողայինների համար:
Հուլիսյան օրերին ակտիվ աշխատանքներ է իրականացնում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը։ Հուլիսի 13-16-ն անցկացվող իրադարձության շրջանակում տեղի են ունենում կինոոլորտին առնչվող մասնագիտական քննարկումներ, աշխատարաններ։
Ֆրանսիայի ազգային տոնը Երևանում կնշեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենահամերգով:
Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, բեմադրիչ Մանվել Խաչատրյանը պատրաստվում է թատերասերների դատին հանձնել լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ամռան օր» ներկայացումը:
Երվանդ Քոչարի թանգարանը համավարակի օրերին բազմազան ծրագրեր է իրականացնում վիրտուալ տիրույթում, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոչ միայն Քոչարի թողած հարուստ մշակութային ժառանգությանը, այլև ճանաչել օտարազգի մեծերի ստեղծագործությունները:
Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն այժմ բեմադրում է ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը:
Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի 95-ամյա հոբելյանի առթիվ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվի նրա անվան աստղը:
Էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բարեկամ Գոդֆրի Ռեջոն տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին, որում ափսոսանք է հայտնում, որ փառատոնն այս պահին տեղի չի ունենում։
Իտալացի ականավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի այս հանրահայտ ստեղծագործության համերգային կատարումը կներկայացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Դասական երաժշտության սիրահարների համար անակնկալ են պատրաստել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանով‚ և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ տնօրեն Կարեն Ղազարյան` հուլիսի 10-28-ը Երևանում կազմակերպելով «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Տաթև Սուքիասյանը կարծում է, որ Միքայել Նալբանդյանի մշակութային ժառանգության թվայնացումը հավասարապես և՛ մշկութային, և՛ գիտական, և՛ կրթական նշանակություն ունի: Այն, լինելով մշակութային երևույթ, հասցեագրված է գիտնականին, ուսուցչին, ուսանողին և աշակերտին:
Հայաստանի փոքրիկ երգիչները կորոնավիրուսի դեմ պայքարին միացել են «Երգի՛ր, և COVID-ը կհեռանա» երգով, որի հոլովակն արդեն հասանելի է երգչախմբի YouTube-ի պաշտոնական ալիքում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է առցանց համերգների շարքը։ Նվագախումբը հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը կհնչի հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ։