
«Ֆրեսկո» փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի և ընկերների բացօթյա համերգը

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում օգոստոսի 30-ին կայացել է Ջիվան Գասպարյան կրտսերի և ընկերների համերգը։ Երեկոյի ընթացքում հնչել են Ջիվան Գասպարյանի ինչպես հին և սիրված ստեղծագործությունները, այնպես էլ՝ նոր մշակումներ։
Համերգային երեկոն ամբողջացրին կիթառահար, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, բաս կիթառահար Հովհաննես Նալբանդյանը, հարվածային գործիքներ՝ Հակոբ Օրդակյան։
Համերգին հաջորդել է արդեն ավանդական դարձած կինոդիտում-քննարկումը: Ֆիլմերի բացօթյա ցուցադրումները կշարունակվեն մինչև սեպ