«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խ. Գրիգորյանը փորձում է Հիսուսից առավել քրիստոնյա կամ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ:
Հայ-ֆրանսիական արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների արդյունքում Էրեբունու պատմահնագիտական արգելոցում բացահայտվել են նոր տաճարի հիմքեր, որի հետ տաճարների թիվը հասնում է երեքի և հնարավոր է դարձնում այն որակել «պատմամշակութային համալիր»:
Եգորը կանգ առավ նախասենյակում ու մտածմունքի մեջ ընկավ` «Դե ես դիտմամբ երկաթյա կլինեմ, որ պառավին վախեցնեմ, թող նա սատկի: Իսկ հետո ես երկաթյա չեմ լինի` չեմ ուզում, ես նորից կլինեմ տղա մայրիկի հետ»:
1970-ականներին «Առագաստ» սրճարանը համարվում էր քաղաքում թափառող պոետների ու մտավորականների հավաքատեղին։ Այդ սրճարանում էին արվեստագետներն իրար քննադատում, քարկոծում և գնահատում։ Սրճարանում էին հանդիպում նաև բեմից հեռացված դերասանները, Լենինին հայհոյած մտավորականներն ու համալսարանի ճնշող պատերից փախած դասախոսները։
Երաժշտությունը, գրականությունը եւ փիլիսոփայությունը մոտ են մեր հոգուն, ինչպիսին էլ որ լինեն մեր հավատալիքներն ու համոզմունքները կամ կյանքին նայելու մեր եղանակը: Հնդկաստանը աշխարհի պատմության մեջ իրենից ներկայացնում է մի երկիր ու ժողովուրդ, որ հնուց ի վեր ներքաշված է ճշմարտության որոնումների մեջ` երաժշտության, փիլիսոփայության եւ պոեզիայի բնագավառում, այնժամ, երբ մնացած աշխարհը դեռ նոր էր մոտենում դրան:
Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնն այսօր բացեց 28-րդ թատերաշրջանը՝ նվիրված մեծանուն դերասան Սոս Սարգսյանի՝ 90, և Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին։ 28-րդ թատերաշրջանը մեկնարկեց «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ։
«Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի ավարտն ազդարարվեց Գյումրիում՝ «Սև բերդ» ամրոցում սեպտեմբերի 13-ին: ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի համերգները սեպտեմբերի 1-13-ը տեղի էին ունեցել նաև Երևանում և Ստեփանակերտում։
Հայ ժողովրդի ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ: Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին այս մասին իր խոսքում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Դիմել էինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որպեսզի մեզ հարցաշարեր տրամադրեին, բայց դրանք այդպես էլ չունեցանք, դրա համար էլ մրցույթը հետաձգել ենք: Հիմա չգիտեմ, թե ի՞նչ պետք է անենք, ամենայն հավանականությամբ, աշխատանքային խումբ պետք է փորձենք ձևավորել»,- ասաց Գևորգ Ալթունյանը:
Մեր հարցին, թե արդյոք կոնֆլիկտներ հրահրողն Արմեն Գրիգորյա՞նն է եղել, տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց, որ չգիտի: «Ես չգիտեմ՝ հրահրողն ո՞վ է եղել, բայց հաստիքների և գործառույթների կրկնության արդյունքում կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվում»:
Ինչո՞վ կհարստանա նրա տաղանդը` աստիճանաբար մղվելով դեպի Ասիայի սիրտը: Դեպի ի՞նչ հորիզոններ կուղղի նրան Հնդկաստանը, որի մասին երազում է: Ինչպիսի՞ մարմնավորում կստանա Արեւելքի նկատմամբ իր անսահման սերը, երբ իր համար կավարտվեն շրջագայությունների տարիները, եւ նրա աչքը կկշտանա Ասիայի տեսիլքներից: Դրան կպատասխանի միայն ապագան:
«Իմ վերջնահաշվարկը դեռ չեն տվել, իսկ Լիլիթ Փալանջյանն էլ 10 միլիոն պարտք է կուտակել: Փաստորեն, նա գալիս է տնօրեն, որ ժողովուրդն աշխատի, իր պարտքը փակի: Փորձում են նաև կոծկել ՀՀ վարչապետին խաբելու փաստը: Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանն ասում է, որ տուգանքը կուտակվել է, քանի որ ես ընդունում-հանձնում չեմ արել: Փետրվար ամսից ես կնիքը հանձնել եմ ոստիկանություն, քանի որ մինչև դատարանի վճիռը չէի ստացել իմ ազատման հրամանը: Այդ ժամանակ կարող էին ընդունում-հանձնում կատարել»:
Հայաստանի ևս 5 տարածք ներառվեց մշակութային տարածքների ցանկում: Այդ մասին որոշումը ընդունվեց կառավարության նիստում:
Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում մենահամերգով կներկայանա հանրահայտ դաշնակահար Անդրաշ Շիֆը:
Սեպտեմբերի 21-ին «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում կկայանա Արցախյան գինու 6-րդ փառատոնը։
Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին Օրսկի դրամատիկական թատրոնում:
«Սեպտեմբերի 11-ին նշանակված է դատաքննություն, հիմա առաջին դատական նիստն անցկացվել է, դատավարական բոլոր գործողությունները կատարվել են։ Եթե մենք հայցադիմում ենք ներկայացրել, ապա գտել ենք, որ Օրբելյանին պաշտոնից ազատելը հիմնավորված չէ»։
«Մենք չենք ընդունել հովանավորչության և մեկենասության մասին օրենք, դա նշանակում է, որ մենք չենք շահագրգռել մեծահարուստներին մասնակցություն ունենալ՝ գումար ներդնել: Պարզ է՝ եթե հիմնադրամը ղեկավարում է վարչապետի կինը, կգան որոշակի հովանավորներ և այդ հիմնադրամին կտան գումար: Բայց արդյո՞ք այդ հիմնադրամը կգործի ինքնուրույն՝ անկախ նրանից, թե ով է իր գլխին կանգնած, ա՛յ, սա է շատ կարևոր»:
«Ամբողջ թատրոնի անձնակազմն ու ես պատրաստվում ենք իրեն դատի տալ՝ աշխատավարձերը 8 ամիս չվճարելու մասով: Ի վերջո, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ժամկետը երկարաձգվել է անհայտ պատճառով: Մինչև հիմա թե՛ վարչապետին, թե՛ թատրոնին պատասխանում էին՝ դատը վերջանա, համաձայն դրա՝ որոշում կկայացնենք: Հիմա դատն ավարտվել է, դատարանը որոշել է տուգանել Մշակույթի նախարարությանը՝ 800.000 դրամով»:
«FNE (Film New Europe) տեղեկատվական պորտալի ուշադրությունը «Թողություն» կինոնախագծի հանդեպ չափազանց կարևոր է»:
Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (Արցախ):
Պլաչիդո Դոմինգոն Զալցբուրգի ամառային փառատոնում առաջ անգամ ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ ինը կանայք նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնել է Hollywood Reporter-ը:
75 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը:
«Ես եղել եմ այս նախագծի պաշտպանը և ջատագովը, և անկեղծ ասեմ, երբ եղա Վանաձորում, շատ լայն քննարկում ունեցանք։ Բայց կա կարգ, և ըստ կարգի՝ մենք չենք կարող ֆինանսական միջոցները փոխանցել արտասահմանյան կազմակերպությանը, դրա համար խնդրել ենք՝ գտեք մի կազմակերպություն Հայաստանում, որը կկարողանա ստանալ դրամաշնորհները և կազմակերպել այդ միջոցառումները»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով՝ դրամաշնորհների կարգ կա։
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը հունիսի 21-ին Ստամբուլում «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմը հանդիսատեսի դատին հանձնելուց հետո, այս օրերին գտնվում է Հայաստանում։
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի (1769-1821) հետմահու դիմակի բրոնզե պատճենն աճուրդի է դրված ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքի (Լուիզիանայի նահանգ) աճուրդում՝ 34,5 հազար դոլարով: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Վրացի նշանավոր երգիչ եւ դերասան Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն իր ծննդյան 81-րդ տարեդարձը օգոստոսի 17-ին կնշի մեծ համերգով Բաթումում:
ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնը չեղարկել է հոկտեմբերի 6-ին պլանավորված համերգը իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ, որին սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են առաջադրվել: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է օպերայի կայքում:
Այս տարի աշնանը մեծ էկրան կբարձրանա հայտնի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» նոր ֆիլմը` նվիրված արցախյան պատերаզմին:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը: