![](/banners/BeFunky-design.jpg)
Վիեննայի օպերայում արգելվել է գոռալ «Բրավո»
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/2537910.jpg)
Սեպտեմբերին սեզոնի բացումից առաջ Վիեննայի պետական օպերան իր ունկնդիրներին նախազգուշացրել է մի շարք նոր կանոնների մասին: Այսպիսով, այցելուներին խնդրում են հրաժարվել «Բրավո» հուզական ճիչերից, և խորհուրդ չի տրվում արտիստներից ինքնագրեր վերցնել: Հրահանգները հրապարակվել են հաստատության կայքում:
Օպերայի ղեկավարությունն իր հանդիսատեսին խորհուրդ է տալիս ավելի բարձր ծափահարել «Բրավոյի» փոխարեն: Մարդկանց նաև խնդրում են դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը:
Միևնույն ժամանակ, բոլոր տոմսերը կդառնան «անվանական». դրանք գնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որը գրանցվելու է՝ COVID-19 վարակի բռնկման դեպքում շփումների շղթան պարզելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը