Սկսվել են «Թղթե տունը» սերիալի 5-րդ եթերաշրջանի նկարահանումները
Չորրորդ եթերաշրջանի թողարկումից մոտ չորս ամիս անց Netflix-ը հաստատել է, որ հիթային իսպանական հեռուստասերիալը՝ «Թղթե տունը», կվերադառնա հինգերորդ եթերաշրջանով:
Նորությունն առաջին անգամ հայտնվել է Netflix-ի թվիթերյան և սերիալի ինստագրամյան էջերում: Հրապարակման մեջ ասվում է՝ «կողոպուտը մոտենում է ավարտին», ակնարկելով, որ հինգերորդ եթերաշրջանը կլինի վերջինը: Նրանք, ովքեր նայել են չորրորդ եթերաշրջանը, հիշում են, որ սերիալն ավարտվեց ամենահետաքրքիր պահին, նրա ստեղծող և գործադիր պրոդյուսեր Ալեքս Պինան ասել է, որ եզրափակիչ եթերաշրջանն ավելի լարված է լինելու:
Արտադրությունը կսկսվի այս ամիս Իսպանիայում, Դանիայում և Պորտուգալիայում, չնայած շարունակվող կորոնավիրուսային պանդեմիան կարող է հետաձգումներ առաջացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը