Բելգիայում ապրող և ստեղծագործող հայազգի թավջութակահար Սևակ Ավանեսյանը բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, ժյուրիի անդամ, սակայն Հայաստանում երաժիշտը մեծ ճանաչում ձեռք բերեց Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության կատարումից հետո: Թավջութակահարը նշում է՝ նվագել է ոչ թե ինքը, այլ հայ ժողովուրդը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ԿԳՄՍՆ-ն, պատրաստվում է Կամերային երաժշտական թատրոնը միավորել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի հետ։
Ինչի՞ մասին եք մտածում կինոփառատոն բառը լսելիս: Կաննի՞, կարմիր գորգի՞ և շքեղ տոնակատարությա՞ն մասին: Իսկ Իռլանդիան ի՞նչ ասոցիացիաներ է առաջացնում՝ մեկ գավաթ Գինես գարեջուր և զրույցներ Օսկար Ուայլդի մասին փաբի սեղանի շո՞ւրջ: Եթե փորձենք այս երկուսը միացնել՝ կինոփառատոնին տալով իռլանդական հմայք, կստացվի մշակութային տոն, որն է Գոլվեյ քաղաքում hուլիսի 21-23-ն անցկացվող միջազգային կինոփառատոնը:
Լավ աշխատելուց, նախաճաշից և ընկերական զրույցներից հետո մնում է միայն քուն մտնել, ու կարևոր չէ՝ տանը՝ բազմոցին, թե մայրաքաղաք Երևանի հենց սրտում՝ փափուկ խոտերի վրա:
Ողբերգական պատերազմի և խաղաղության կենսական անհրաժեշտության մասին «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք oպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ:
Դերասան Վարդան Պետրոսյանը հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Տավուշի մարզի գյուղերում ու քաղաքներում հանդես կգա «1000 ու մի ելք» ներկայացման բարեգործական շարքով:
Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի անդամ, ճարտարապետ Շերլի Ավետյանը ընթերցող հանրության դատին է հանձնել «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հուլիսի 22-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման գործընթացին՝ նշելով, որ դա օպտիմալացում չէ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման գործընթացին՝ նշելով, որ դա օպտիմալացում չէ։ «Կա նման գաղափար, և դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ։ Դա ինքնանպատակ չէ, մանրակրկիտ քննարկվել է, և միայն Կամերային […]
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին ներկայացնում են համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:
Իռլանդական Գոլվեյ քաղաքում hուլիսի 21-23-ն անցկացվող միջազգային կինոփառատոնի կինոշուկայի պաշտոնական ծրագրում ներառվել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայ-գերմանական «Բեքսթեյջ» ֆիլմը: Այն ընդգրկված է կինոշուկայի ավարտման փուլում գտնվող ֆիլմերի ծրագրում։
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հուլիսի 22-ին՝ ժամը 19։00-ին, «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» խորագիրը կրող համերգով հանդես կգա մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:
Ընթերցողներն այսուհետ կարող են հայերեն կարդալ վրաց գրող Գուրամ Դոչանաշվիլիի «Մարդը, որը շատ էր սիրում գրականություն» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 21-ին Հայաստանի գրողների միությունում:
Վահան Միրաքյանը, ով Պետական կամերային երաժշտական թատրոնում կատարել է իր առաջին քայլերը՝ այնտեղ աշխատելով մոտ 6 տարի, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներկայացված նախագծին՝ ասաց, որ տիրապետում է բոլոր նրբություններին, գիտի, թե թատրոնն ի՞նչ խնդիրներ ունի, և դրանք ինչպե՞ս պետք է հեշտորեն լուծել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:
Թատերական գործիչները դեմ են Կամերային և Հ․Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնների միավորմանը. ՈՒՂԻՂ՚
Խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի 70-ամյակը նրա արվեստի երկրպագուները կտոնեն համերգային ծրագրով:
Եգիպտոսի Հուրգադա քաղաքում տեղի է ունեցել արցախցի երգչուհի Լուսինե Մարտիրոսյանի համերգը:
Բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։
Ինչո՞ւ է 1967 թվականն այդքան կարևոր մշակույթի համար և ինչպե՞ս է այն կապված Միլոշ Ֆորմանի «Մազեր» ֆիլմի հետ:
Թող մեծամտաբար չհնչի, բայց, իսկապես, այնպես է ստացվել, որ իմ թարգմանությամբ լույս տեսած գրքերը շատ արագ վերածվում են բեսթսելլերների: Չափազանց հաճելի զգացողություն է. նշանակում է` գրքերը վաճառվում են, պահանջարկ ունեն:
Հայաստանի պատմության թանգարանում, մոտ մեկ տարի է, վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե այդ աշխատանքները ե՞րբ կավարտվեն, արդյո՞ք թանգարանային արժեքներն ապահով վայրում են պահվում, և ի՞նչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում:
«Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում 168.am-ը զրուցել է Արիկ Գրիգորյանի հետ:
Մնայուն արվեստի տեսակը պարզապես հետ աճեց: Մնացին խեղճ ու կրակները, որոնք ուզում էին այս կամ այն բանը ստեղծել: Մենք այսօր չենք կարող ասել, որ ունենք այնպիսի ֆիլմեր, որոնք եթե 20 տարի հետո նայենք՝ արվեստի գործ է: Մի կտոր հացի համար ինքներս մեզ դավաճանեցինք: Որոշ մարդիկ գնացին այլ երկիր՝ պարզապես խոսքը տեղ հասցնելու, զարգացման աստիճանը մինչև վերջ հասցնելու համար:
Հայտնի են Կաննի 74-րդ կինոփառատոնի անվանակարգերի հաղթողները:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսի վաճառքների հիման վրա:
«Ջավախքում Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը հիմնադրելուց հետո և հաշվի առնելով Վահան Տերյանի տուն-թանգարանի շատ վատ վիճակը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) 2019թ. տերյանական օրվա ժամանակ հայտարարեց, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը ՋԱՀ-ի կարևոր ծրագրերի ցանկում է ներառվում, և այդ օրվանից սկսած աշխատանքներ է իրականացնում, որպեսզի կարողանանք միասնաբար վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանը»,- Ջավախքի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանում մեզ հետ զրույցում ասաց Սամվել Մկոյանը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։ Տեղեկությունը հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ընդգծելով, որ թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան։
Պետք է նայենք առաջ, ոչ թե՝ ինչ հասցրեցի, այս 3 տարվա ընթացքում կանեմ. դա սխալ մոտեցում է: Այսինքն, ինչպես դերասաններն են աշխատում 10-15 տարի և ավելի, ու եթե տնօրենից ու գլխավոր ռեժիսորից կազմը գոհ է, ուրեմն միասին պետք է անցնեն այդ երկար ճանապարհը՝ ի շահ թատրոնի: Ոչ թե պարզվի, որ 30 տարվա թատրոնը բարձրախոս չունի. այդպես ո՞նց կլինի: Խիտ գրաֆիկով աշխատում ենք, ու տեխնիկապես չի հագեցվում, հիմա սա ո՞ւմ մեղքն է: Թող նախարարությունը պարզաբանի, բայց դրա համար չի կարելի պատժել 60 հոգանոց կոլեկտիվի: