«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում անցկացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցեցին Ռուսաստանից, Վրաստանից ու Երևանից, Հայաստանի այլ քաղաքներից ժամանած 14 թատրոններ։ Փառատոնն ամփոփեցին և հրաժեշտի խոսք ասացին Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը և մասնագիտական հանձնախմբի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:
Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։
«Հոկտեմբերի 22-ին տեղի կունենա «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
Պոլսահայ գործարար Արման Բըչաքչյանի (Բըչաքչը) կինը՝ Սոնգյուլ Օդենը, Թուրքիայում ամենամյա «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» մրցանակաբաշխությանը թատրոնի լավագույն դերասանուհի է ճանաչվել:
ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է սյունակապ կառույց:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել աշխարհի տարբեր մասերում նկարահանված ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմներին՝ հանդիսատեսին օգնելով խորհել տարբեր իրողությունների շուրջ, իսկ միջազգային ճանաչում վայելող կինոգործիչները, որոնք ժամանել են Հայաստան, վարպետության դասեր կանցկացնեն
Ի՞նչն է ձևավորում մարդու ինքնությունը. մայրենի լեզուն, ավանդույթները, կրոնը, պատմական իրադարձությունները, գրականությունը, խոհանոցը… Շատ են գործոնները, բայց ով կլինեինք մենք առանց մշակույթի, առանց ամենազոր կինեմատոգրաֆի և առանց մեր անունն ամենանուրբ ոլորտում արժանապատիվ պահող վարպետների:
Պետական կամերային երաժշտական թատրոնը միացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ Նման որոշում էր կայացվել կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։
Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում կայացել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց ։
Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը հայ հեղինակներից 5 գիրք է առանձնացրել՝ նախատեսված մանկապատանեկան տարիքի ընթերցողների համար:
Գյումրիում բացվեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը։ Թանգարանը և ակումբը կազմակերպվել են 1887 թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում՝ երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո։
Մենք ապրում ենք միանգամից մի քանի իրականություններում. տրոյելբուսի մեջ և մտքերով՝ դրանից դուրս, ազատության տեսիլքներում և վանդակներից ներս, սիրո խոստումներ տալով և դրանք մոռանալով… խաղաղության թվացյալության մեջ և պատերազմի հիշողություններում:
Հայ գրականության ամենահզոր և զուգահեռ՝ նաև ամենախարիզմատիկ գրողներից մեկի` Եղիշե Չարենցի կենսագրության մասին կարելի է խոսել անվերջ։ Չարենցն ունեցավ ընդամենը 40 տարվա կյանք, սակայն իրենից հետո թողեց ահռելի գրական ժառանգություն, որը մինչ օրս շարունակում է ուսումնասիրվել։ Չարենցի գրական ժառանգությունից զատ, մինչ օրս բաց են նաև իր կենսագրական ինչ-ինչ տեղեկություններ։
Կինոարվեստի երկրպագուները հոկտեմբերի 1-ից երևանյան կինոթատրոններում կարող են դիտել Միքայել Պողոսյանի «Հայ հայը» գեղարվեստական ֆիլմը, որն անդրադառնում է հայ մարդու առանձնահատկություններին, դրական ու բացասական կողմերին, երազանքներին ու խնդիրներին:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն:
Պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է իր նոր երգի, կարիերայի և որպես հայ Թուրքիայում ստեղծագործական գործունեության դժվարությունների մասին:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Սերգեյ Դոգադինը։
Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կմեկնարկի «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա համերգով, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը: Այն տևական ժամանակ Հայաստանում չի կատարվել:
Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվել է «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը։
ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը:
Հեռուստատեսային ժանրի մինչև հինգ րոպե տևողությամբ տասը վիզուալիզացված տեքստեր, որոնք արժեհամակարգային նշանակություն ունեն, որոնք երևելի անհատների միջոցով «խոսում» են մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին:
Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով:
Տարիներ շարունակ «Շողակաթ» հեռուստաալիքով իմ և իմ սերնդակիցների համար հեքիաթ էր պատմում Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը: Ում, եթե ոչ նրան էր պետք հարցնել՝ ի՞նչ գրքեր կառաջարկեք ընթերցել երեխաներին:
ՀՀ նկարիչների միությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի […]
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է…