Բաժիններ՝

Վանաձորում 5000-ամյա սալարկղային դամբարաններ են հայտնաբերվել

Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման շինարարական աշխատանքների ընթացքում Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ՝ Ք. ա. 3-րդ հազարամյակի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

Նա ընդգծել է, որ օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել է և դիմել պետական լիազոր մարմին: Հնագիտական խումբը տեղում զննել է գտածոները՝ աշխատանքներին հետագա ընթացք տալու համար։

«Այս փոքր գտածոները ևս փաստում են, որ Վանաձորը դեռևս 5 000 տարի առաջ բնակեցված է եղել, և ունեցել բարձր մշակույթ»,- նշել է Աբովյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930