«Աշնան արևը» ֆիլմում Անահիտ Ղուկասյանը կիրառել է ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի բարեփոխիչ Կոնստանտին Ստանիսլավսկու մեթոդը, «որն արտահայտում է համոզմունք, որ դերասանը ստեղծում է կատարումը, դերասանը հեղինակն է»:
Դերասաններին աստղերի հետ ասոցիացնելը մեզ հաճախ կտրում է իրականությունից, և ստեղծվում է կարծիք, թե նրանք ապրում են բոլորովին այլ աշխարհում, մինչև զրուցում ես նրանց հետ և պարզում, որ ունեն նույն մտահոգությունները: «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցեցինք դերասանուհի Անի Ղազարյանի հետ:
Կան բաներ, որոնք հավիտենական են. Բախի երաժշտությունը, Ֆելինիի ֆիլմերը և հայ ազգը:
Հետաքրքիր սյուժե և խորը միտք, առանց անվերջանալի պարերի, ծեծկռտուքի և այրան վրեժի:
Այդ սքանչելի բանաստեղծությունը նա հայտնաբերել էր Անթիլիասի Մայր Աթոռի հմր.1741 ձեռագրում՝ գրված Աղթամարում, 1499 թ., որի գրիչը եղել է Մաթևոս կրոնավորը, Խոնձայի և Կարապետի որդին:
Կրթաթոշակին կարող են դիմել Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների աշակերտներ հետևյալ մասնագիտություներով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:
Մեծ հայի 97-ամյակին Newmag-ը և Ամունդի-Ակբան ներկայացնում են նրա առաջին ու միակ գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն՝ հայերեն: 16 նովել՝ նուրբ հումորով, վառ երևակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ: Բոլոր նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ:
Քաղաքային կյանքը լի է գեղեցկությամբ՝ ռոմանտիզմ, առեղծված, էներգիա: Արևը ծագելուն պես աղմուկն արթնանում է. մեծահասակները շտապում են աշխատանքի, ուսանողները` համալսարաններ, երեխաները` դպրոց, իսկ մթնշաղի հետ միասին ամեն ինչ փոխվում է. վառվում են գիշերային պայծառ լույսերը և քաղաքն ընկնում է խորհրդավոր մթնոլորտի մեջ:
Իտալահայ պրոդյուսեր Էդգար Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Եվրատեսիլի կիսաեզրափակչի ժամանակ Rai Gold (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) հեռուստաալիքի մեկնաբանը քմծիծաղով և ծաղրական տոնով ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի դեմ պատերազմն է հաղթել, այլև հայտնվել է եզրափակչում, իսկ Հայաստանը գումար չունենալու պատճառով չի էլ մասնակցել մրցույթին:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հանդես կգա համերգային ծրագրով: Որպես մենակատար ելույթ կունենա ջութակահար Արեգ Նավասարդյանը:
Ճապոնուհի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկան Տոկիոյում կայանալիք համերգին կկատարի Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի և Բեթհովենի ստեղծագործությունները:
Ինչ է կինոն, եթե ոչ լավագույն հայտնագործություններից մեկը, ինչին կարող էր ընդունակ լինել մարդկային միտքը:
Քարկոծել պետք չէ. սա հոդված է սիրո պատմության մասին, որն ամբողջանում է երկու եթերաշրջան ունեցող «Ֆլիբեգ» սերիալում:
Մռայլ, բայց, միևնույն ժամանակ, անհավանական գեղեցիկ հոգեբանական դրամաների ընտրանի, որոնք կարողանում են սիրտ սառեցնել:
«Մեր հայրենակիցները ճիշտ դրսևորվեցին և մատնվեցին իշխանության կողմից»:
Զբոսնել Երևանի փողոցներով, անցնել Մայր Հայաստանի արձանի շվաքի ներքո, սրճարանում ունկնդրել ջազ մեղեդիներ և լուսանկարել անցորդներին՝ ստանալու համար բացիկներ, որոնք տասնամյակներ անց կպատմեն քաղաքի պատմությունը և ցույց կտան դրա ոգին:
Չափազանց բարդ է խոհրդանիշերով բնորոշել մեծ արտիստներին, հատկապես նրան՝ հինգ տասնյակից ավելի կինոնկարներում և թատերական բազմաթիվ ներկայացումներում անմահացած Մհեր Մկրտչյանին: Ինչպիսի անցումներով և շրջադարձային կերպարներով է առանձնանում Մհեր Մկրտչյանի դերասանական կարիերան, դիտարկել ենք «Լուսանկար» (1970) և «Հին օրերի երգը» (1982), «Եռանկյունի» (1967) և «Հայրիկ» (1972) ֆիլմերում նրա կերպարների օրինակով:
Նստել տանը՝ Երևանում, բայց հայտնվել Փարիզում: Զբոսնել Մոնմարտր փողոցում, այցելել տեղի մի որևէ սրճարան, դիտել ոճային փարիզուհիներին, լսել նրանց հումորները և բացահայտել այն, ինչ թաքնված է սիրո քաղաքում, ինձ օգնեց իլյուստրատոր Քամիլ Վիթը:
Լիվերպուլյան քառյակը երգել է բացարձակ ճշմարտության մասին. յուրաքանչյուր տարիքում, ցանկացած իրավիճակում այն ամենը, ինչի կարիքը մարդն ունի, սերն է:
«Ազնավուրը կինոյում» միֆը, որքան էլ զարմանալի թվա, ինձ համար իրականություն չի դարձել նրա մասնակցությամբ ամենահայտնի՝ «Կրակեք դաշնակահարի վրա» կամ «Արարատ» ֆիլմերով, ոչ էլ «Սատանան և տասը պատվիրանները» կինոնկարով, որի դիտումը հորս առաջարկն էր:
Արմեն Հյուսնունց հնգյակը մայիսի 25-ին Հայաստանի ճարտարապետների միությունում հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ և մշակումներ:
Հայաստանի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ներկայացնում է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը, որը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ․ դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի փակման համերգին առաջին անգամ կհնչի Հայկ Բոյաջյանի Թավջութակի կոնցերտը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Հասմիկ Թորոսյանը, Կիմ Սարգսյանը, Մերի Մովսիսյանը ելույթ կունենան միջազգային XXIX երաժշտական փառատոնի բացաման գալա համերգին:
Կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը մայիսի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։
«Սախարով: Երկու կյանք» վավերագրական-խաղարկային ֆիլմի պրեմիերան ջրածնային ռումբն ստեղծող ակադեմիկոս և իրավապաշտպան Անդրեյ Սախարովի մասին կկայանա մայիսի 21-ին՝ նրա ծննդյան 100-ամյակի օրը:
Մինչ գիտնականները աստերոիդներ են անվանում Ռոբերտ Փաթինսոնի անունով, Elle.ru-ն պարզել է, թե ինչ է սիրում և ատում դերասանը՝ Բեթմենը, վամպիրը և Dior Homme գովազդի ամենասեքսուալ հերոսը:
Լուսանկարն արված է 2020թ. գարնանը, երբ ամենասարսափելին թվում էր փողոցում դիմակով զբոսնելը: Այժմ ծիծաղելի են մեկ տարի առաջվա դժվարությունները:
Եթե նրանք ավելի մանրակրկիտ իրենց զբաղմունք ընտրեին, բոլոր մարդիկ, հավանաբար, կդառնային ամենից առաջ հետազոտողներ և զննողներ, չէ՞ որ բոլորին հետաքրքիր է ըմբռնել մեր բնույթն ու նշանակությունը: Կուտակելով ունեցվածք մեր և հետնորդների համար, հիմնելով ընտանիք կամ պետություն և նույնիսկ ձգտելով փառքի, մենք մնում ենք մահկանացու, բայց դիմելով ճշմարտությանը, մենք դառնում ենք անմահ և կարող ենք չսարսել փոփոխություններից և պատահականություններից:
Թռչունների ծլվլոցների և բակի կատուների մլավոցների ներքո Նարեկի հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք պատերազմից, լուսանկարչությունից, Մարջիկից (Նարեկի կատուն) և այգուց, որը զրույցից հետո Նարեկը խնամքով մշակեց: