Մեզ նայելու, գնահատելու խնդրի առջև ենք կանգնած. բացվեց Զավեն Խաչիկյանի լուսանկարների ցուցահանդեսը. ՈՒՂԻՂ

Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը։

Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից:

Ցուցահանդեսի շրջանակում օգոստոսի 25-28 ժամանակահատվածում կկայանա հանրային քննարկում: Երևանյան պատկերահանդեսին զուգահեռ Գյումրիի Gallery 25 ցուցասրահում օգոստոսի 31-ին կկազմակերպվի ցուցադրություն-քննարկում:

«Վերաբերմունք» լուսանկարչական ցուցահանդես -քննարկումներ նախագծի աջակիցներ են` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանում «Գյոթե» կենտրոնը, Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը: Զավեն Խաչիկյանի խոսքով` կորոնավիրուսը պարտադրված պատերազմ է, որը մեզ ուղեկցում է։

«Իսկ պատերազմի օրերին սկսում ես ներս նայել, թե մենք ուր ենք։ Մեզ նայելու, գնահատելու խնդրի առջև ենք կանգնած»,– բացման խոսքում ասաց Զավեն Խաչիկյանը։

Ցուցահանդեսում լուսանկարիչը իր սիրելի նախկին նկարներն է ներկայացրել, որը կոչվում է «Հիշողության պատ», ապա ներկայացված են նոր, ինչպես նաև ընկերների լուսանկարներ։

Տեսանյութեր

Լրահոս