Amazon տեսածառայությունը ձեռք է բերել «Արնախում տիրուհին» և «Ահեղը» դրամաները ցուցադրելու իրավունքը
Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը (ՀՊՀՌԸ) հայտարարել է այն մասին, որ համաձայնագիր է ստորագրել Amazon Prime Video հարթակով իր մի քանի սերիալների ցուցադրման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:
Ամերիկյան սթրիմինգային ծառայությունը ձեռք է բերել «Արնախում տիրուհին» եւ «Ահեղը» պատմական դրամաները, ինչպես նաեւ «Լավատեսները: Կարիբյան սեզոն» լրտեսական դետեկտիվը:
«Հեռուստասերիալները, որոնք ստեղծվել են «Ռոսիա» հեռուստաալիքի պատվերով, կդիտեն ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում հարթակի ավելի քան 175 միլիոն օգտատերեր»,- ասվում է մամուլի տեղեկագրում:
«Մամուլի ծառայությունում նշում են, որ սա առաջին գործարքը չէ, որը կնքվել է ամերիկյան հայտնի տեսահարթակի հետ: Ավելի վաղ Amazon Prime Video-ի գրադարանը համալրել են ավելի քան 50 նախագծեր, որոնք արտադրվել են ՀՊՀՌԸ-ի կողմից:
«2021 թվականի մարտին հարթակի կատալոգում հայտնվել են «Ռոսիա» հեռուստաալիքի «Եկատերինա: Ինքնակոչ մարդիկ», «Պետրոս Առաջին:
Կտակ» եւ «Դրուժինա» բազմասերիանոց ֆիլմերը, ինչպես նաեւ Ֆ.Մ. Դոստոեւսկու «Չարքերը» վեպի ընդգրկուն Էկրանավորումը»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:
«Արնախում տիրուհին» սերիալը պատմում է ամենադաժան կալվածաատիրուհիներից մեկի՝ Դարյա Սալտիկովայի մասին:
«Ահեղը» նվիրված է առաջին ռուսական ցարին՝ Իվան Ահեղ Չորրորդին, որին մարմնավորել է Սերգեյ Մակովեցկին:
«Լավատեսներում» գործողությունը տեղի է ունենում 1960-ական թվականներին: Այս բազմասերինոց դետեկտիվում հատուկ գործակալները փորձում են կանխել սկանդալները եւ պատերազմները ԽՍՀՄ-ի եւ այլ երկրների միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: