Չեխական մամուլը հրապարակել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրամանագիրը, որի համաձայն հոկտեմբերի 28-ի՝ Չեխոսլովակիայի անկախության 103-ամյակի կապակցությամբ պարգեւատրված 29 հայտնի դեմքերի շարքում է նաեւ մեր անվանի հայրենակից, «Մարլենկա» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. Համարը:
Վրաստանի փոստը նամականիշ է թողարկել իտալացի բանաստեղծ եւ մտածող Դանթե Ալիգիերիի պատկերով. աշխատանքը պատկանում է վրացի նշանավոր նկարիչ Սերգո Քոբուլաձեին։
Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակի առթիվ Երևանում հոկտեմբերի 29-31-ը տեղի կունենա «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայում, պահպանություն, հանրայնացում» խորագրով եռօրյա գիտաժողովը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանից փորձեցինք պարզել, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Կամերային երաժշտական թատրոնի դերասաններին, քանի որ խոսակցություններ կան, որ թատրոնն աշխատանքի կվերցնի այն դերասաններին, որոնց իրենք կընտրեն:
Պյոտր Իլյիչ Չայկովսկու չորս գործողությամբ բալետը գրվել է 1876 թվականին: Դիտելով կարապներին՝ կոմպոզիտորը որոշել է ստեղծել պատմություն՝ հիմնված ժողովրդական մոտիվների վրա: Բալետը հիմնված է արքայադուստր Օդետի մասին պատմող հին գերմանական լեգենդի վրա, որին չար կախարդը կարապի էր վերածել:
Արամ Խաչատրյանի տուն թանգարանում հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը: Համերգի ավարտին կկայանա երաժշտական գործիքների հանդիսավոր հանձնումը, որոնք նվիրվելու են Արցախի ստեղծագործական դպրոցներին:
Բացիկներ Երևանից. առաջին քայլեր:
168.am-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ժանրերի և դարաշրջանների լավագույն հիթերը: Այս շաբաթվա փլեյլիսթը ողողված է ջազ մեղեդիներով՝ Նինա Սիմոնից մինչև «Կատուներ» և Մայլս Մոսլի:
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը հինգ գիրք է առանձնացրել երեխաների համար:
Ինձ համար այլ կերպ ապրելն ու ինքնադրսևորվելն անհնար է։ Գրելը հոգևոր պահանջ է։ Ես գրում եմ իմ ներսի, իմ սրտի արևածագերի ու մայրամուտների մասին։ Երբ երջանիկ եմ, իմ ներսում արևածագը չի ավարտվում, իսկ երբ տխուր եմ, իմ ներսում ամենասիրուն արևամուտն է։ Ես գրում եմ իմ՝ հենց այդ աշխարհի մասին։
Երևանում հանդես կգա խորաթափանց կատարողականությամբ և տեխնիկայի վարպետությամբ մեծ ճանաչում վայելող բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը:
Նյու Յորքում հայտնաբերել են ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու նոր կտավը. Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտավներից մեկն ուղարկել է կոնսերվացման, սակայն երկու սպասարկողներ կտավի հետևում թաքնված մեկ այլ կտավ են հայտնաբերել: Նոր հայտնաբերված աշխատանքը հաջորդ ամիս կցուցադրվի Նյու Յորքի Hauser and Wirth ցուցասրահում:
Իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիշի ֆիլմը պատմում է կինեմատոգրաֆիստի մասին, ով փորձում է Իսրայելում պայքարել խոսքի ազատության համար:
Հեղինակավոր BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որում տեղ է գտել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի հրետակոծված եկեղեցում թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հոլովակը։
Բեմադրիչ Կարո Բալյանը, որը տարիներ շարունակ համագործակցում է տարբեր թատերախմբերի հետ, անդրադառնում դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններին, այս անգամ բեմ է բարձրացրել լեհ դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» գործը:
Հայաստան է ժամանել հանրաճանաչ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, որը Երևանում կհնչեցնի Շառլ Ազնավուրի և Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունների նոր մշակումները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեծ հաջողությամբ է ելույթ ունեցել «Մորավյան աշուն» (Moravský podzim) 51-րդ միջազգային փառատոնում՝ եզրափակիչ համերգով:
Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Քաթսբերթ եկեղեցում հոկտեմբերի 16-֊ին կայացավ հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
Կարևորելով արվեստի զորությունը և դերակատարումը ազգապահպանման գործում՝ Երվանդ Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» ցուցահանդեսը:
Հայաստան է գալիս հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, որը հանդես կգա Շառլ Ազնավուրին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգով:
Վերհիշելով սոցցանցերի երբեմնի լավագույն ավանդույթը՝ 168.am-ը նոր շարք է սկսում՝ ամեն շաբաթ իր ընթերցողի հետ կիսվելով ժանրերի և դարաշրջանների լավագույն հիթերով:
Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը՝ հանրությանը ներկայացնելով կինոյի լավագույն աշխատանքները, հյուրընկալելով կինոոլորտի գործիչների, ինչպես նաև իրականացնելով ամենատարբեր միջոցառումներ Հայաստանի սրտում՝ Երևանում։
Երաժշտության սիրահարների մեջ կան շատերը, որոնք գնահատում են օպերային երաժշտությունը: Օպերան գնահատողների և նաև նրանց համար, ովքեր նոր են ուզում խորանալ օպերային երաժշտության հիասքանչ աշխարհի մեջ, ներկայացնում ենք 10 հանրահայտ օպերաներ:
Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ. Քաթբերթ եկեղեցում, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 13-ին, ժամը 20։00-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Գրաֆ Մուրժան։
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը:
168.am-ը շարունակում է ժամանակակից գրողներին տալ «Ի՞նչ կառաջարկեք ընթերցել երեխաներին» հարցը: Այս անգամ երեխաների համար 5 գիրք է առանձնացրել ժամանակակից գրող Գրիգը:
Փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ. Լավարդ Սկոու-Լարսենը ջութակի վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում։
Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: