Հետաքրքրասերներն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսուհետ կարող են տեսնել նաև մեծ կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղինակը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողոս Նիկողոսյանն է:
Արցախյան 44-օրյա պատերազմին արվեստագետներն անդրադառնում են և՛ երաժշտությամբ, և՛ կտավներով, և՛ թատերական ներկայացումներով, համերգային ծրագրերով ու այլ նախաձեռնություններով: «Նարեկ» համույթը, որն իր գործունեության ընթացքում ներկայացումներով հանրայնացրել է հայ մարդուն, Հայաստանին հուզող խնդիրները, պատերազմի մասին ևս կխոսի պարի լեզվով:
Հանրահայտ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ հանդես կգա համերգային ծրագրով:
Ալ Պաչինոյի հետ յուրաքանչյուրն իր սիրելի ֆիլմն է առաջինը ասոցացնում՝ «Կնքահայրը», «Կնոջ բույրը», «Սպիով դեմքը», «Սատանայի փաստաբանը» և այլք: Ես առաջինների շարքում եմ. օրեր առաջ իր 81-ամյակը նշած դերասանն իմ կինեմատոգրաֆիական կնքահայրն է և ես երբեք չէի բացահայտի իմ գեղարվեստական կնքահոր փխրունությունը, եթե չլիներ Քիլիան Մըրֆին:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից ներս եմ մտնում և քայլերս ուղղում դեպի Համազգային թատրոն. վարպետ Սոս Սարգսյանի խորը ու ներկա հայացքի ներքո հանդիպում եմ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանին, ում հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք ապրեցնող թատրոնի և պատերազմի փոխած արժեքների մասին:
Չնայած այն բանին, որ տվյալ առաքելությունը պրակտիկորեն անիրագործելի է, այնուամենայնով, italy4.me-ն կփորձել է առանձնացնել իտալական կինեմատոգրաֆի բոլոր ժամանակների լավագույն տասը ֆիլմերը:
Հայ կինեմատոգրաֆը լի է գրավիչ դեմքերով, արտահայտիչ դիմախաղով և գեղեցիկ մարմիններով, բայց հայ դերասաններից իր ինքնատիպ առնականությամբ, եթե կուզեք՝ առեղծվածային գրավչությամբ առանձնանում է Խորեն Աբրահամյանը: Ո՞րն է գանգրահեր այս հսկայի առնականության գաղտնիքը, ի՞նչն է նրան մեծ հմայք հաղորդում:
Սոցիալական ցանցերում հրապարակված բովանդակության հոսքում մտածելու և պրպտելու առիթներ ստեղծող պահերը որսալը նման է ակնթարթին, երբ փորձում ես որսալ Ամանորի գալուստը, ինչն ամեն տարի չէ, որ հաջողվում է: Այնուամենայնիվ, նման անձնական հաջողություն գրանցեցի ամիսներ առաջ, երբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդիպեցի նկարիչ-մուլտիպլիկատոր Նաիրա (Նարարա) Մուրադյանի մի հրապարակման:
Առավել հետաքրքիր է կանանց թեման փնտրել այնտեղ, որտեղ այն հնարավոր լավ թաքցված է: Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.) ֆիլմը վերը նշվածի լավագույն օրինակներից է:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգային շարքը՝ «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում:
«Հիմանդրամի գործունեությունը բաղկացած է երկու ուղղությունից և «Մինասյան» բաժինը զբաղվում է պատմության վերաիմաստավորմամբ և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով։ Իսկ «Հասրաթյան» բաժինը պայմաններ է ստեղծում արվեստի և մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ «Հասրաթյան» մատենաշարի նպատակն է՝ ուսումնասիրել հայկական ճարտարապետական և գեղանկարչական ժառանգությունը նոր լույսի ներքո։ Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրությունով էլ մեկնարկում ենք «Հասրաթյան» մատենաշարը մատենաշարը»,-մանրամասնեց Հրաչ Քեշիշյանը։
«Քաղաքապետարանը ոչ թե թույլ չի տվել կամ արգելել է, այլ նպատակահարմար չի գտել ֆինանսավորել համերգը՝ մի շարք պատճառներով, մասնավորապես, Ջազի հայկական ասոցիացիայի կողմից ներկայացված նախահաշվում ողջամիտ կասկածներ կան, որ գրեթե կրկնակի ծախսերն ուռճացված են։ Սա ուղարկվել է համապատասխան մարմիններին»,- 168.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Օպերային երգիչ Վալերի Հարությունյանը, որը կյանքից հեռացել է 2017 թվականին, այս տարի կտոներ 80-ամյակը:
Սա ֆիլմ է կանանց մասին և կանանց համար: Պեդրո Ալմոդովարը նվիրել է իր ֆիլմը «Բոլոր դերասանուհիներին, որոնք խաղում են, բոլոր կանանց, որոնք խաղում են, բոլոր տղամարդկանց, որոնք խաղում են և վերածվում են կանանց, բոլոր նրանց, ովքեր ուզում են մայր դառնալ, և իմ մորը»:
Պատերազմի մասին զրույցները որքան բարդ են, նույնքան էլ անխուսափելի: Ինչպես դասեր քաղել պարտությունից, ինչպես առաջ շարժվել և շարունակել ստեղծագործել՝ անդավաճան մնալով սեփական անձին՝ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հետ:
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ռոման Բալայանի մասին:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի «Ֆրանսիական երաժշտության խաչմերուկ» խորագրով համերգը։
Վահագն Հայրապետյան տրիոն ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի «Positive» խորագրով համերգը:
Երևանի պետական տիկնիկային թատրոնը օրերս «Քրիստոֆեր» ներկայացմամբ մասնակցել է Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված «Wschod-Zachod» 8-րդ միջազգային թատերական փառատոնին:
Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գարնանը:
Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» ֆիլմը, որն էկրան չի բարձրացել 21 տարի, կինոյի երկրպագուներ կարող են դիտել ապրիլի 28-ին Կինոյի տանը:
Ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland, 2020) կինոնկարն «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Թխամորթ դերասաններն «Օսկարներ» չստացան ո՛չ տղամարդու, ո ՛չ էլ կնոջ լավագույն դերի համար մրցանակաբաշխության 93-րդ արարողության արդյունքներով, թեեւ գոնե առաջին դեպքում ֆավորիտն աֆրոամերիկացի Չեդվիկ Բոուզմանն էր:
Մեկնարկել է «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացումը. ներկա է նաև Սերժ Սարգսյանը. ՈւՂԻՂ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ժամը 19.30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվելու «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության կողմից կազմակերպված Պարույր Սևակ «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացմանը: Այս մասին տեղեկացնում են միջոցառման նախաձեռնողները:
Ինչպես ամեն տարվա ապրիլի 24-ին, այս տարի ևս հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Տարբեր տարիների, ժանրերի և ռեժիսորների իսլանդական 10 ֆիլմերի ընտրանի, որը կօգնի կողմնորոշվել նրանց, ովքեր հետաքրքրվում են այդ զարմանալի երկրի կինեմատոգրաֆիայով:
Իր մեկդարյա գոյության ընթացքում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը տվել է 2000-ից ավելի շրջանավարտ, որոնց թվում՝ 60 հոգևորական: Այս շրջանավարտների մեծամասնությունը բացառիկ դեր կատարեց հայ ժողովրդի հոգևոր կյանքի, գիտության ու արվեստի զարգացման ու տարածման բոլոր ասպարեզներում:
Համբույրի առաջին տեսարանը կինոէկրաններին հայտնվել է 1896 թվականին, «Համբույր» անունը կրող ֆիլմում: Ֆիլմի տևողությունը 30 վայրկյան է և ֆիլմն ամբողջությամբ բաղկացած է մեկ համբույրի տեսարանից: