Բաժիններ՝

«Բնություն». Արտավազդ Փելեշյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում

Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքի կինոփառատոնում։ Kinoashkharh-ի հաղորդմամբ՝ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը (New York Film Festival) ներկայացնում է որպես «Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ», եւ ընդամենն օրեր առաջ կազմակերպիչները հայտարարել են, որ տեղի կունենա ժապավենի պրեմիերան։

«New York Film Festival»-ն այս տարի կազմակերպվում է 59-րդ անգամ։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 10-ը հանրահայտ «Լինկոլն» կենտրոնում ցուցադրվելու են տարվա լավագույն ֆիլմերը, կազմակերպվելու են հանդիպումներ և քննարկումներ կինոաշխարհի կարևոր ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բազմաթիվ վարպետաց դասեր ուսանողների համար։ Փառատոնի պաշտոնական ծրագիրն արդեն հասանելի է ամբողջությամբ։ Այստեղ նշվում է, որ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը ցուցադրվելու է հոկտեմբերի հինգին և վեցին։ Ի դեպ, Փառատոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելել նաև «Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ» խորագիրը կրող կայքէջ, որտեղ ամենայն մանրամասնությամբ կարելի է ծանոթանալ ռեժիսորի կյանքին և աշխատանքին։

Կայքի հաղորդմամբ՝ «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA, Ամստերդամում նոյեմբերի 17-28-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս