Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը պատրաստվում է նոր ցուցադրության, որն աշխատանքային փուլում է:
Սպահանի Նոր Ջուղայում Նոռուզի օրերին հայկական երաժշտության թանգարան է բացվել: Թանգարանը կոչվում է «Նոր Ջուղայի հայերի երաժշտական գանձարան»:
Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Ասոնանս» անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Հուլյան օրացույցով Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրը հանճարեղ կոմպոզիտորի «Մագնիֆիկատը» երկար դադարից հետո առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում:
Հանրության լայն շրջանակին են ներկայացվել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքները:
«Ես երջանիկ եմ, որ վերադարձա Հայաստան: Եթե մնայի Ռումինիայում, ի՞նչ իմանամ, կվերադառնայի՞ երբեւէ, եւ ի՞նչ կլիներ ինձ հետ: Այս դժվար կյանքը, գիտե՞ս, ինձ շատ բան է սովորեցրել: Ես իմ երջանկությունը դրսից չեմ քաղում: Ես փնտրում եմ իմ մեջ: Եվ այս տարիքիս ես երեւի ավելի շատ սիրում եմ մենակ մնալ, որովհետեւ ինքս ինձ հերիքում եմ, ես ինքս եմ ինձ խնամում, չեմ անտեսում: Նույնը հայրենիքն է. այսքան ցավ, որ մենք ենք տեսել, պիտի աչքի լույսի պես պահպանենք եղածը, որ գաղթի ճանապարհներին ընկածները գոնե երկնքում հանգիստ ննջեն…»:
20-րդ դարը Հայոց պատմության մեջ կմնա՝ որպես հաղթական և ողբերգական էջերով լցված դարաշրջան։ Մեկը մյուսին հաջորդող համաշխարհային իրադարձություններն իրենց արձագանքն էին գտնում նաև Հայաստանում։ Անհնար էր վրիպել այդ իրադարձություններից։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը», Ֆլորիան Զելլերի «Հայրը», Լի Այզեք Չունի «Մինարի», Դևիդ Ֆինչերի «Մանկ», Էմիրալդ Ֆեննելի «Խոստումնալից աղջիկը», Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», Շաքա Քինգի «Հուդան և սև մեսսիան» և Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» ֆիլմերը:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում մարտի 19-ին տեղի ունեցավ ավստրալահայ գրականագետ Արա Քեթիպեանի «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ («Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press») անգլալեզու գրքի շնորհանդեսը:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2021 թվականը մեկնարկել է բուռն ստեղծագործական գործունեությամբ: Թատրոնում առաջնախաղեր են պատրաստում ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների համար: Թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի առաջարկով էլ անդրադարձել են նաև մենաներկայացումներին:
Հայաստանի և Արցախի պարի պետական անսամբլները մարտի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայանան համատեղ «Զարթոնք» համերգային ծրագրով՝ փորձելով դրական հույզեր փոխանցել հայկական ժողովրդական պարի երկրպագուներին:
Երիտասարդ ստեղծագործող Անուշ Ղուկասյանի ինստալացիոն նախագիծը կներկայացվի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում իրականացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության օրեր» նախագիծը, որում ներկայացվել են անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակում դեռ չընդգրկված տարրերը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները համերգ կնվիրեն մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին:
Հայաստանում երկար դադարից հետո կհնչի Յ.Ս. Բախի «Մագնիֆիկատը»:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բացառիկ արտեֆակտներից է տարիներ առաջ Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը», որը տեսնելու բացառիկ հնարավորություն կունենան ՊՈԱԿ-ի այցելուները:
«Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց մահկանացուն: Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է: Չարենց անունը դարձել է մեր խղճի եւ արժանապատվության խորհրդանիշը: Ու քանի դեռ շարունակվում է Նաիրյան պատմությունը, այդ անունը ժողովուրդը միշտ էլ կպարզի իբրեւ դրոշ… Չարենցը լեգենդ էր…
Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանն իր կյանքի տարբեր շրջանների մասին կպատմի գեղանկարների, երգերի, հետաքրքիր մենախոսության միջոցով:
Մարտի 13-ին նշվելու է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը, ինչի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։
Հայաստանի պետական ջազ-նվագախումբը հանդես կգա գարնանային գեղեցիկ համերգով:
Լ․ Մոցարտի և Պագանինիի մրցույթների հաղթող, ճանաչված ջութակահար Իզաբել Ֆաուստը, որը հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ, մարտի 16-ին ելույթ կունենա Հայաստանում:
Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակի առթիվ հեղինակի տուն-թանգարանը մարտի 13-ին նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։
«Անծանոթ Բեթհովեն» համերգին երաժշտասերները հնարավորություն կունենան ծանոթանալ մեծանուն կոմպոզիտորի այն ստեղծագործություններին, որոնք հաճախ չեն հնչում:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը մարտի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայանա «Խոսում են նվագարանները» խորագրով համերգային ծրագրով:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով:
Շուրջ մեկ տարվա դադարից հետո «Քեյս» ներկայացմամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ:
«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»:
Այսպիսին են մեծերը՝ ինչ ահռելի վաստակ էլ որ ունենան, որքան էլ որ վայելած լինեն համաժողովրդական սեր, խնկարկում ու մեծարանք, որքան էլ գնահատված լինեն իրենց ապրած ժամանակի մեծերից, միեւնույն է, ներքին մի տարակուսանք, անհանգիստ մի տագնապ պիտի ունենային, որ իրենց արածն առանձնապես մի բան չէ, մի երեւելի ժառանգություն չեն թողնում իրենց պաշտելի ազգին:
Հայ երաժշտական արվեստում իր անուրանալի տեղն ու դերն ունի կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական քննադատ Քրիստափոր (Խաչատուր Մարգարի) Կարա-Մուրզան:
«Իսպանական կրքեր և երազներ» խորագրով համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա հանրահայտ իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ: Նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ կունենա իսպանացի տրոմբոնահար Խուան Պարդոն: