Բաժիններ՝

Թյուրինգիայի արական «Արս մուզիկա» երգչախուբը 33 տարի անց կրկին Հայաստանում է

Թյուրինգիայի արական «Արս մուզիկա» երգչախուբը համերգային ծրագրով օգոստոսի 21-ին հանդես է եկել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Գերմանական երգչախումբը անվանի ստեղծագործությունների կողքին իր եգացանկում ներառել է նաև Կոմիտաս Վարդապետի ու Մակար Եկմալյանի հոգևոր երգերը։ Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով պատահական չէ, որ թանգարանը հիմնադրման օրվանից ակտիվ համագործակցում է գերմանական մշակութային շրջանակների հետ՝ համերգներ, արխիվային ուսումնասիրություններ, գիտական կոնֆերանսներ։

Կոմիտասը հայ-գերմանական բարեկամության խորհրդանիշներից է, և վարդապետի անունը կրող թանգարանի ու գերմանկանա գիտական-մշակութայնին կառույցների գործակցությանը մեծապես նպաստում են երկու պետություններում դիվանագիտական ներկայացուցչությունները ՝ ի դեմս արտակագ և լիազոր դեսպանների, նաև Երևանում Գյոթեի կենտրոնը։ «Առանձնահատուկ պետք է նշեմ Կոմիտասի 150 ամյա հոբելյանի շրջանակում միջազգային գիտաժողովները Բեռլինում ու Հալլեյում, Բեռլինի ազգային գրադարանում ցուցահանդեսը և համերգը։ Ուրախ ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հյուրընկալելու «Արս Մուզիկա» երգչախմբին, վստահ եմ այս համերգը կլինի սկիզբ՝ միտված ապագա սերտ համագործակցությանը»,- նշել է թանգարան ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։

Գերմանական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մայկ Գրուխենբերգի խոսքով մեծ պատիվ է երգել թանգարն-ինստիտուտում, որը խորհրդանաշական իմաստով Կոմիտասի տունն է։ «Շնորհակալ ենք թանգարան ինստիտուտին հյուրընկալության և այս ջերմ հարկի տակ ներկայանալու հնարավորության համար։ Մենք հայ ժողովրդի կողքին էինք 1988թ-ի ավերիչ երկրաշարժի օրերին՝ փորձելով երաժշտության միջոցով սփոփել ցավը։ Արդեն 33 տարի զգացմունքային թելերով կապված ենք այս երկրի ու ժողովրդի հետ։ Ձեր առջև կանգնելը և Ձեզ համար երգելը մեծ պատիվ է մեզ համար» ,- նշել է «Արս Մուզիկա» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը։ Թյուրինգիայի արական «Արս մուզիկա» երգչախուբը Հայաստանում է համերգային շրջագայությամբ։

Ծրագրի իրականացմանը նպաստել են Գերմանիայում Հայաստանի և Հայաստանում ԳԴՀ դեսպանությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս