Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում հուլիսի 25-ին կմեկնարկի «Ճախրուկ» միջազգային փառատոնը, որին կմասնակցի Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։
«Մենք Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նախաձեռնել ենք այս գրքի հրատարակությունը, որը որպես բաղկացուցիչ մաս՝ ունի նաև համերգ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց «ԶԱՆԳԱԿ» հրատարակչության ծրագրերի համակարգող Սրբուհի Այդինյանը:
Մոտ երկու տարի առաջ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նույն կառույցի աշխատակից, գծանկարիչ, վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի թոռը՝ Միքայել Վարդպարոնյանը, սակայն վերջերս ծագած անհամաձայնությունների հետևանքով նա աշխատանքից ազատման դիմում է գրել։
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ հուլիսի 13-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ:
«Տետ-ա-տետ» կամերային համերգաշարի շրջանակում, որը հանդիսատեսին հնարավորություն է տալիս երաժշտություն ունկնդրել հենց բեմում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կկատարեն ականավոր կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները:
«Ռավեննա» փառատոնի շրջանակում հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ-իտալական աննախադեպ համերգային երեկո: Քսան տարի անց Հայաստան էր ժամանել մեր ժամանակների ամենաականավոր դիրիժորներից մեկը՝ Ռիկարդո Մուտին, որը ղեկավարեց երեկոն:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 hամերգաշրջանի փակման համերգային երեկոն կնվիրի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Երևանյան շոգ կեսօրին, երբ օդում թարմ պահպանվում են պատերազմի մասին հիշողությունները և խաղաղության մասին երազանքները, «Վելվետ» լարային քառյակի անդամ Հայկ Մակիյանի հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք արվեստից, որը կարելի է ամենուր նկատել՝ թե պատերազմի դաշտում՝ գիշերը աստղերը դիտելով, թե նվագում սիրելի ստեղծագործության, թե զրույցում, ինչպիսին մերն էր:
«Երկրներ կան, որոնք միայն 4-5 հեռուստաալիք ունեն, ու ամեն օր միայն հնչում է իրենց ազգային երաժշտությունը, և երեխան դեռևս մանկուց սկսում է լսել ու ճանաչել իր ազգային երգն ու երաժշտությունը, իսկ մեզ մոտ նման բան չի եղել ու չկա»,- ցավով նշում է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ, դափահար Արամ Մովսիսյանը, ում հետ զրուցել ենք ժողովրդական երգի, դրա տարածման և այլ հարցերի շուրջ:
Պատերազմի ու խաղաղության, արվեստի և պետության հետ ստեղծագործողի կապի մասին «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք դերասան Արծրուն Չոբանյանի հետ:
Երևանը պատառիկներից բաղկացած քաղաք է. յուրաքանչյուր հատված առանձին պատմություն է՝ քաղաքի պատումն ամբողջացնող:
Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Դանթե Ալիգերիի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ մասնակցել է Ռավեննայի փառատոնին՝ Քերուբինիի նվագախմբի հետ։
Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում:
Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը՝ մաեստրո Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ:
Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Հունաստանի ազգային պատկերասրահից գողացել էին ինը տարի առաջ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը, վկայակոչելով Աթենքի ոստիկանությանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Որպես մենակատար հանդես կգա Նարեկ Հախնազարյանը։
Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հուլիսի 1-ին տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Առաջին անգամ ՀՀ -ում Ռուսական արվեստի թանգարանում կներկայացվեն հեղինակի բոլոր աշխատանքները, որոնք առկա են մեր հանրապետությունում։
Գյո՞ւղ, թե՞ քաղաք: Այս է խնդիրը: Վստահաբար, երկուսն էլ ազնիվ են հոգեպես, բայց ի՞նչ հռետորական հնարքներ է կիրառել ռեժիսոր Հենրիկ Մալյանը՝ գյուղն ու քաղաքն իր ֆիլմերում պատկերելու համար, հարց է, որի մասին ավելորդ չէ մտածել:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հունիսի 26-27-ը մասնակցել է Չեխովի անվան թատերական միջազգային 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի նկարը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում: Կտավը մուրճի հարվածով վաճառվել է 1.8 միլիոն դոլարով, ասվում է Phillips աճուրդի տան կայքում:
Համայնքը չէ, որ զորավոր է, այլ՝ սերը
Բացիկներ Երևանի. Ես կուզեի քեզ հետ կիսել վերջին պատառն իմ հացի:
Մասնագիտություններ կան, որ ավելին են, քան պարզապես կարիերայի համար կրթական հիմքը: Ռուսները փայլուն տիեզերագնացներ են, իտալացիներն ամենաորակյալ կոշիկներն են կարում, անգլիացիները լավ ֆուտբոլ են խաղում, հնդիկները հաջողում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ո՞ր մասնագիտությունն է բնորոշում հայ ազգին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը տևական ժամանակ Հայաստանում չէ, սակայն շարունակում է ղեկավարել թատրոնն ու նպաստել երկրի կարևորագույն մշակութային կառույցի զարգացմանը:
Երևանը հակասությունների քաղաք է. կանանց իրավունքների բարձրաձայնում և միաժամանակ դրանց ոտնահարում, եկեղեցու պաշտամունք և ոտնձգություններ Վեհափառի նկատմամբ, սիրո խոստովանություն և մուրճի հարվածի սպառնալիք: Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում:
Ինձ թվում է՝ մենք դեռևս գտնվում ենք պատերազմական շրջանում և հավանաբար դեռ ժամանակ է անցնելու, ոչ մեկս չգիտենք՝ ինչքան ժամանակ, բայց հոգեբանական տեսանկյունից զգալու ենք հետևանքները այս կամ այն կերպ:
Մեկ տարի առաջ էր, երբ YouTube-ով դիտում էի «Թքած»-ի թողարկումները, ծանոթանում իմ հասակակից ստեղծագործողների առօրյա և աշխատանքային խնդիրներին: Այսօր նախագծի հեղինակ-մասնակիցներից մեկի՝ ռեժիսոր Նարեկ Գևորգյանի հետ զրուցել ենք պատերազմի հասցրած հարվածների, ստեղծագործական ճգնաժամի և վերջինիս նոր՝ հեղափոխական գաղափարների մասին: