Հայկական ծագումով անգլիացի կինոռեժիսոր Վոն Փիլիկյանի «Թռիչք» վավերագրական ֆիլմը կներկայացվի Երևանում: Կինոնկարը, որն անդրադառնում է ներգաղթյալների խնդիրներին, կցուցադրվի հունիսի 23-ին Կինոյի տան փոքր կինոսրահում:
Խնդիրները, որոնք ի հայտ են գալիս ազգային արժեքների, մեր արմատների խորքից եկող արվեստի պակասից, անդառնալի կարող են լինել: Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը կարծում է, որ այսօր հայ ստեղծագործողը պետք է համախմբի հասարակությանը ազգային մշակույթի շուրջ:
Ինձ միանգամից գրավեցին այդ ստեղծագործությունների շունչն ու ոգին, նրանց երաժշտությունը: Մտածողությունը եվրոպական է: Տարբերվում է Մեսրոպ Մաշտոցից, Գրիգոր Նարեկացուց, Ներսես Շնորհալուց… Բայց միաժամանակ հայկական է, հոգեհարազատ, ինչը ես կհամարեի՝ ֆանտաստիկ: Մխիթար Աբբահոր տաղերը պարզ են, բայց հենց պարզության մեջ է դրանց հանճարեղությունը:
«Նախորդ փորձերը ցույց են տալիս, որ Հայաստանում այդպես էլ չի ձևավորվում մասնագիտական հանրույթի գիտելիքի և հմտությունների հիման վրա ձևավորվող մշակութային քաղաքականություն: Ամեն մի նախագահ, վարչապետ իր ճաշակը, գաղափարն ունի, ու այն այս կամ այն չափով արտացոլվում է ընդհանուր մշակութային գործընթացում, և դա ամենավատ տենդենցներից մեկն է»,- մեզ հետ զրույցում ասաց պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն իրենց նախընտրական ծրագրում անդադարձել են կրթությանը, գիտությանն ու մշակույթին:
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ կունենա Երևանում: Նվագախումբը կղեկավարի հարավկորեցաի դիրիժոր Ջուն Սան Պարկը:
Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) հունիսի 16-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում երաժշտասերներին կծանոթացնի ջազ-քառյակի, որի կազմում են արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայ երաժիշտները:
Ֆիլմարտադրությունը զարմանահրաշ աշխարհ է և չի դադարում զարմացնել իր խորհրդավորությամբ: Ներկայացնում ենք մի քանի փաստ կինոյի մասին, որոնց դժվար է հավատալ:
Կուրոսավայի և Կիտանոյի ֆիլմերը հենց այնպես չեն դարձել ճապոնական կինոյի դասականներ: Այնտեղ կա և հին ժամանակների կարոտախտ, և մշակութային արժեքներ, և մշտական պայքար: Ներկայացնում ենք լեգենդար ճապոնական ֆիլմեր, որոնք արժանի են հատուկ ուշադրության:
Երևանը երաժշտական քաղաք է եղել և այսօր էլ կա:
Նրանք այնքան տարբեր են և այնքան սիրելի:
Արվեստով հայրենիքի և նրա խնդիրների մասին բարձրաձայնելը, թերևս, հայրենասիրության ամենաազնիվ դրսևորումներից մեկն է:
Չնայած երիտասարդ լինելուն՝ դուդուկահար Արսեն Պետրոսյանը հասցրել է հայկական ծիրանափողը ներկայացնել ամբողջ աշխարհին՝ կատարելով հայկական ժողովրդական գործեր, որոնք հուզում են և՛ հայերին, և՛ օտարներին:
«Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, բանաստեղծ-թարգմանիչ Սմբատ Հովհաննիսյանի (Թոնդրակ) հետ:
Ռոբերտ Սահակյանցի, Ջոն Լենոնի և Փինք Ֆլոյդի պաստառներով ստուդիայում «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակում անիմատոր Դավիթ Սահակյանցի հետ զրուցել ենք երկրում ստեղծված իրավիճակից և արվեստից:
Առցանց մրցույթ-փառատոնին մասնակցել է 69 կատարող՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայի Հանրապետությունից, Վրաստանից:
Ես ստեղծագործական ակտիվ պրոցեսի մեջ գտնվող արտիստ եմ և մշտապես տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել ու տարբեր աշխատանքներ կատարել։ Պետք է խոստովանեմ, որ հայրենիքում աշխատելն ինձ համար իսկապես մեծապես կարևորվեց, երբ ստացա առաջարկը։ Նպատակս իմ ուժերի ներածին չափով հայրենի մշակույթին ծառայելն է եղել։ Կարծում եմ՝ կարողացանք այս ընթացքում մեծածավալ ծրագրեր իրագործել իմ ընկերների հետ միասին։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ԵրազԱրտ» ամառային երաժշտական դպրոցն այս տարի անցկացվել է հունիսի 4-9-ը։
«Ֆիլմը բազմաշերտ է, պատմության գլխավոր հերոսները չորսն են, բայց բոլորը միացված են մեկ ընդհանուր խմորով, մեկ ընդհանուր դրվագով․ դա պատերազմն է»,- 168.am-ի հետ զրույցում Արցախի վերաբերյալ նոր՝ «Վերածնվածը» ֆիլմի մասին է պատմում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։
Քաղաքը լի է զարմանահրաշությամբ:
«Մեռած պոետների հասարակություն» ֆիլմը գուցե չփոխի Ձեր կյանքը, բայց եթե Դուք ունեք սիրտ և առանց մեծ ջանքեր գործադրելու կարողանում եք գտնել դրա տեղը, ապա այն կսկսի այլ կերպ բաբախել սիրո, ազատության, ընկերության, կարեկցանքի յուրաքանչյուր դրսևորումից:
Ընթերցող հասարակություն ունենալը նվաճում է, որն ինքնագովեստի մեծ հնարավորություն է տալիս:
Տարվա յուրաքանչյուր եղանակից առաջ տեղեկատվամիջոցները ընթերցողի ուշադրությանն են ներկայացնում կինոցանկեր բաղկացած տվյալ սեզոնի մթնոլորտը ներկայացնող լավագույն ֆիլմերից:
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է բալետի հայ արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գալստյանի որդին՝ Դավիթ Գալստյանը:
«Վերին Նավերի արքայական դամբարաններից մեկում, որի սրահի երկարությունը 17 մետր է, լայնությունը՝ 3 մետր, լցված են եղել թաղման ընծաներ: Այնտեղ դրված է եղել ամբողջական մարտակառք, որից պահպանվել են միայն բրոնզե դետալները, որոնք սանձափոկերի ուղղորդիչներ են, ձիերի երախճաններ: Կա նաև արծվի բրոնզե արձան, որն ամրացված է եղել մարտակառքի ծայրին»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց հնագետ Հակոբ Սիմոնյանը:
«Արվեստագետ» մշակութային ՀԿ նախագահ, համանուն ամսագրի խմբագիր Իվան Անտոնյանը դեռ ուսանող տարիներին հնարավորություն է ունեցել հանդիպելու թատրոնի և կինոյի մեծ վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Սարգսյանի հետ կարճ հաղորդակցումն այնքան է տպավորել Անտոնյանին, որ նա որոշել է hրատարակել Սարգսյանին նվիրված «Համազգային արտիստը» գիրքը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ:
Մայիսի 29-ին մահացել է փոփ և քանթրի ժանրում հանդես եկող ամերիկացի կատարող Բի Ջեյ Թոմասը: Վերջինս կյանքից հեռացել է 78 տարեկանում Տեխասում:
Նախկինում ռեժիսորները կանգնում էին դերասանական կազմի ընտրության, օպերատորի հետ աշխատանքի դժվարությունների առջև: Թե ի՞նչ խնդիրներ ունի այսօր, հետպատերազմյան Հայաստանում ապրող ռեժիսորը, «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» մեր զրույցների շարքի շրջանակներում պարզել ենք Տիգրան Նալչաջյանի հետ:
«Լոկի», «Թեդա Լասոյի» վերադարձը և «Քայլող մեռյալների» ավարտը։