2021թ. օգոստոսի 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ում պաշտոնավարման 6 ամիսը կլրանա մեկ շաբաթից:
Հովհաննես Թումանյանի տարեդարձի կապակցությամբ դեսպան Թրեյսին և Հայաստանում աշխատող մի քանի այլ ամերիկացի դիվանագետներ որոշեցին իրենց ուժերը փորձել ասմունքի ասպարեզում։ Այս մասին տեղեկացանք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից.
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվեց և միացավ «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:
«Ազատություն» ռադիոկայանի փետրվարի 17-ի ռեպորտաժում նշվում է, որ Շուշիից փրկված գորգերի բացառիկ հավաքածուն գնահատվել է շուրջ 750.000 դոլար, սակայն Արցախի կառավարությունն այժմ այդքան գումար չունի՝ այն գնելու համար:
Հանգստյան օրերի համար ներկայացնում ենք կինոնկարներ, որոնք լավագույնս արտահայտում են ընկերության կարևորությունը և ցույց են տալիս այդ ամուր կապի ամենախորը շերտերը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, արդարև, ես ճշմարտորեն հասակացա և բացահայտեցի Խորենացու պատմագրքի «կոդը»՝ մեր որտեղից ծագելը, այս աշխարհում ինչ առաքելություն ունենալը և ուր գնալը: Եվ ես ուրախ կլինեմ, որ յուրաքանչյուր հայ մարդու կյանքում Խորենացին լինի անկյունաքար՝ իր ինքնության կառուցման և կյանքը կազմակերպելու ու վարելու առումներով, որպեսզի կարողանանք մեր պատմության որևէ ժամանակաշրջանում ապրել առանց Խորենացու «Ողբ»-ի վերապրումների»:
Newmag Winer Fest-ի պաշտոնական բացումը՝ ՈՒՂԻՂ
Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Newmag Winer Fest-ի պաշտոնական բացումը. Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է «Գիրք նվիրելու օր»:
Ամերիկահայ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները կներկայացվեն «Musical Armenia» երաժշտական շարքի ամենամյա համերգին, որը տեղի կունենա մարտի 6-ին Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել են «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:
Երաժիշտ, բանաստեղծ, «Բարդ» ակումբի հիմնադիր Վախթանգ Հարությունյանի 50-ամյա հոբելյանը ընկերները կտոնեն «Վախթանգ Հարությունյան և ընկերներ» խորագրով համերգով, որը տեղի կունենա մարտի 1-ին, «Մետրո» թատրոնում:
Յութուբյան ալիքով փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պատրաստած «44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմի պրեմիերան:
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն:
Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Wielkopolski Bells-2022» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և ամփոփիչ գալա համերգին ներկայացրել է Հայաստանը:
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը, որը մարտի 1-ից կբարձրանա մեծ էկրան, պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին է՝ պատմում երեք սերունդների աչքերով։ Կինոնկարի թրեյլերն արդեն իսկ հասանելի է համացանցում։
Լավագույն տարբերակներից մեկն, ըստ իս, Project LA-ի հենց այն պրոյեկտն է, որը մեր հայ դասական գրողների մասին է հիշեցնում եւս մեկ անգամ՝ թե՛ երիտասարդությանը, թե՛ այն անձանց, ովքեր կլսեն այդ կատարումները: Յուրօրինակ նախագիծ է, որը ծանոթացնում է մեր գրականությանն ու մշակույթին: Երաժշտությունն էլ օգնում է, որպեսզի ավելի մեծ հետաքրքրություն առաջանա պոեզիայի հանդեպ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «UNESCO World Heritage Review»-ի համագործակցությամբ՝ հայտնի Google Arts and Culture հարթակի վրա ստեղծվել և արդեն ցուցադրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հայաստանի 3 մշակութային արժեքներից մեկը՝ «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր»։
Սիրո տոնի կապակցությամբ 168.am-ն իր կինոսեր ընթերցողի համար առանձնացրել է 5 ռոմանտիկ ֆիլմեր, որոնք կգնեն զգալ սիրո տրամադրությունը:
Թատրոնը ցավակցություն է հայտնել անվանի դերասանի հարազատներին և արվեստի սիրահարներին։
Գրականությունը միավորում է բոլորիս: Կարևոր չէ՝ ինչ մասնագիտություն ունենք, ինչ ընտանեկան կարգավիճակ և թե ինչ ենք կերել նախաճաշին, կարևոր է, որ հանդիպելիս կարողանանք քննարկել մեր վերջին կարդացած գրքերը: Իսկ դա անելու համար ընթերցող պետք է դառնալ դեռ փոքր հասակից:
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը Սերբիայի Հանրապետության պետականության օրվա առթիվ փետրվարի 15-ին կպարգևատրվի ոսկե մեդալով:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների շրջանակում Հայաստանը կհյուրընկալի այնպիսի մեծանուն արտիստների, ինչպիսիք են Գարուն, Զազը դաշնակահարներ Դենիս Մացուևը, Եֆիմ Բրոնֆմանը և այլք:
«Խոսելով «Լունա» երգի մասին՝ Ալեսանդրո Սաֆինան ասաց, որ այն համաշխարհային ճանաչում բերեց, փոխեց իր կարիերան, քանի որ մինչ այդ միայն դասական երգեր է կատարել, հետո՝ նաև փոփ ստեղծագործություններ:
Աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալեսանդրո Սաֆինայի մամլո ասուլիսը. ՈՒՂԻՂ:
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների սույն նախաձեռնությունը և այն որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով:
Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը, դատապարտելով այդ արարքը, կոչ է արել «ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու այլ միջազգային կազմակերպություններին դիրքորոշվելու ու ձեռնարկելու այն ամենն, ինչ անհրաժեշտ է դա կանխելու համար»:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի մասնակիցների համար հունվարը հաղթանակներով լի է եղել: Դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ:
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական մշակույթին և հոգևոր ժառանգությանը նվիրված միջոցառում: Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանն ընդգծում է հայկական քրիստոնեական ժառանգության ցուցադրման կարևորությունը: Նրա խոսքերով, քրիստոնեությունը հայերի ինքնության մի մասն է, որը ձևավորվում է Աստվածաշնի շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ֆիլմի գլխավոր զարդը երիտասարդ դերասանուհի Էլոիզա Լոուրենսն է, ով տեսախցիկի առջև կարողացել է կառուցել ամուր կերպար և ողջ պատումի ընթացքում նրան տալիս է աճելու և սեփական բնավորությունը ամրապնդելու հնարավորություն: