Բաժիններ՝

Արամ Յակուբյանն ընդգրկվել է Variety ամսագրի «Նոր Հոլիվուդի առաջնորդներ 2021» ցուցակում

Ամերիկյան Variety ամսագիրը հրապարակել է 2021 թվականի Հոլիվուդի նոր առաջնորդների ցուցակը, որում ներառված է 31-ամյա ռեժիսոր Արամ Յակուբյանը։

«Քանի որ արդյունաբերությունը զգույշորեն դեպի բնականոն հուն է շարժվում համավարակից հետո, առաջնորդների նոր սերունդը պատրաստ է ընդունելու նորարարությունները: Այդ մարդիկ, ում կարիերան ստեղծվել է Հոլիվուդի ամենասեւ օրերին, պատրաստ են դիմակայել մեկուսացման մարտահրավերներին, այդ թվում` թատերային փորձի փոփոխությանը եւ տնտեսական անորոշությանը»,- գրում է պարբերականը:

Յակուբյանը, ով աշխատել է Netflix-ի մուլտֆիլմերի վրա դրա գոյության վաղ օրերից, այժմ հանդիսանում է անկախ անիմացիոն ֆիլմերի բաժնի ղեկավարներից մեկը: Նա պայմանագիր է կնքել Aardman Animation-ի հետ Chicken Run 2-ի համար եւ մշակել է Mighty Little Bheem համաշխարհային հիթը:

«Մանուկ հասակում ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել անիմացիան: Այն բացեց իմ աչքերը դեպի շատ ավելի մեծ աշխարհ, քան ես կարծում էի եւ խթանեց իմ երեւակայությունը,- ասում է Յակուբյանը։- Երբ ես մեծացա, իմ հայացքները սկսեցին ընդլայնվել, եւ ես նորովի գնահատեցի անիմացիոն պատմվածքի բարդությունը: Այդ ոլորտում անսահման հնարավորություններ կան»։

Նշենք, որ Արամ Յակուբյանը հայտնի փաստաբան Վահե Յակուբյանի որդին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս