Բաժիններ՝

Գյուրջիև համույթը համերգային շրջագայություն կունենա եվրոպական երկրներում

Հայաստանի «Գյուրջիև» համույթը նոյեմբեր ամսին համերգային շրջագայություն կունենա եվրոպական մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Բելգիա,Նիդերլանդ, Հունգարիա և Լյուքսեմբուրգ:

Այս մասին հայտնում են համույթից, նշելով, որ մեկնարկը կտրվի Դեն Բոշում, Նիդերլանդների ամենահայտնի փառատոններից մեկի՝ «November Music»-ի շրջանակներում, Նոյեմբերի 14-ին։

Նոյեմբերի 14 «November Music» փառատոն, Դեն Բոշ, Նիդերլանդներ

Նոյեմբերի 16 Cathédrale Sainte-Croix des Arméniens, Փարիզ, Ֆրանսիա

Նոյեմբերի 17 Centre Culturel Alex Manoogian, Լիոն, Ֆրանսիա

Նոյեմբերի 19 Théâtre L’Acte 12, Մարսել, Ֆրանսիա

Նոյեմբերի 21 DE SINGEL International Arts Centre, Անտվերպեն, Բելգիա

Նոյեմբերի 23 Müpa Budapest, Բուդապեշտ, Հունգարիա

Նոյեմբերի 24 Rocher de Palmer փառատոն, Բորդո, Ֆրանսիա

Նոյեմբերի 26 Philharmonie Luxembourg, Լյուքսեմբուրգ

Նոյեմբերի 27 Amare – Den Haag, Հաագա, Նիդերլանդներ

Նոյեմբերի 28 Muziekgebouw, Ամստերդամ, Նիդերլանդներ

Համույթի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կարևոր իրադարձություններից է Հունգարիայի «Müpa Budapest» համերգասրահում ներկայացվելիք «Բարտոկ և Կոմիտաս» ծրագրի պրեմիերան։ Հնչելու են Բելլա Բարտոկի 1930-ականներին գրի առնված ժողովրդական մեղեդիները՝ հավաքագրված Արևմտյան Հայաստանի հայկական գյուղերից:

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «deSingel» փառատոնում, որը ռեքվիեմների փառատոն է, համույթը կներկայացնի հայկական ողբերգեր, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտասի և Գյուրջիևի ստեղծագործությունները՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ։

Գյուրջիև համույթն այս համերգաշարի ընթացքում ՀԲԸՄ–ի հրավերով հանդես կգա նաև Ֆրանսիայի Փարիզ, Մարսել և Լիոն քաղաքներում՝ Նոյեմբերի 16-ին, 17-ին և 19-ին։

Այնուհետև համերգաշարը շարունակելու է Ֆրանսիայի Բորդո քաղաքի «Le Rocher de Palmer» համերգասրահում, որից հետո ելույթ կունենա Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիայում։

Շրջագայության ավարտը մեկնարկելու է Նիդերլանդների Հաագա և Ամստերդամ քաղաքներում։ Հաագա քաղաքում համերգը կկայանա «Amare Den Haag» համերգասրահում, իսկ Ամստերդամի համերգը՝ «Muziekgebouw» համերգասրահում՝ Նոյեմբերի 28-ին։

Համերգային շրջագայության ավարտից հետո համույթը սկսելու է իր 3–րդ սկավառակի ձայնագրությունները, որը հրատարակվելու է Գերմանական հանրահայտ ECM records–ի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս