Բաժիններ՝

Վան Գոգի «Ցորենի դեզեր» նկարը գրեթե 36 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում

Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890) նկարը, որը նացիստները զավթել էին Ֆրանսիայի օկուպացման շրջանում, նոյեմբերի 11-ին 35,9 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Christie՚s աճուրդում:

Այդ մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում: «Ցորենի դեզեր» նկարը, որը Վան Գոգը նկարել է 1888 թվականին, վաճառվել է 35,885 միլիոն դոլարով, ինչը գրեթե 6 միլիոն դոլարով ավելի է վաճառքի՝ սպասվող առավելագույն արժեքից: Վան Գոգը «Ցորենի դեզերը» նկարել է Առլում (Ֆրանսիայի հարավ) գտնվելու ժամանակ, որը տեւել է մեկ տարուց ավելի:

Այդ շրջանում ստեղծված որոշ նկարներ նկարիչը դասել է իր լավագույն գործերի թվին: Վան Գոգի մահվանից հետո «Ցորենի դեզերը» ժառանգել է նրա եղբայր Թեոն: Այնուհետեւ ստեղծագործությունը փոխել է մի քանի տերերի, ինչից հետո հայտնվել է նացիստների ձեռքին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի օկուպացման շրջանում: Այդ պահից նկարի գտնվելու տեղը մնացել է անհայտ մինչեւ 1970-ական թվականների վերջը, երբ Christie՚s աճուրդային տունն այն գնել է Միացյալ Նահագերի ընկերությունից, որն զբաղվում է արվեստի ստեղծագործությունների վաճառքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս