Եվրախորհրդարանը մարտի 9-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին (2022/2582(RSP) բանաձևը, որտեղ ներկայացված են բազմաթիվ հռչակագրեր, կոնվենցիաներ, ինչպես նաև նշված է, որ մշակութային, կրոնական կամ ազգային ժառանգության ցանկացած հուշարձանի կամ օբյեկտի ոչնչացումը կամ պղծումը խախտում է Եվրոպական միության սկզբունքները:
«Պետք է նրանց տեղ տալ, չխանգարել։ 1936 թվականին, երբ Ամերիկայում երգիծանկարչությունը զարգանում էր որպես կոմիքսային արվեստ, դառնում հոլիվուդյան անիմացիա կամ մուլտիպլիկացիոն ֆիլմ, հնարավոր եղավ կայսրություններ կառուցել։
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն կոչ է անում Ֆրանսիայի Կառավարության, Եվրոպական Միությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել Արցախի բնակչությանը և մշակութային ժառանգությունը:
Ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» խաղարկային կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Պորտուգալիայում անցկացվող IndieLisboa International Film Festival 19-րդ փառատոնի մրցութային ծրագրում:
Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որը 2022-ին նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների:
Երեւանը եւ Կարարան դառնում են քույր քաղաքներ: Իսկ իտալական Կարարայում տեղադրվում է արվեստագետի ստեղծած հուշարձան-աղբյուրը:
Մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 10-13-ը, Երևանում:
«Ռասամանջարի» հայ-հնդկական գալա համերգին, որը տեղի կունենա մարտի 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որպես հատուկ հյուր ելույթ կունենա արմատներով հայ երաժիշտ, սիտարահար Պիտեր Դավիդյանը: Նա Հայաստան է ժամանել Ավստրալիայից։
ՀՀ կառավարության մարտի 24-ի նիստում հաստատվել են գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևերը, ինչպես նաև դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը: Հաստատվել են նաև, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար շնորհվող հուշամեդալի և վկայագրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար […]
Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ անթույլատրելի է համակերպվել այս մասշտաբի մշակութային ցեղասպանության հետ:
Էնդի Ուրորհոլդի վրձնի Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը մայիսին Christie՚s-ի աճուրդին կդրվի 200 միլիոն դոլար ռեկորդային էստիմեյտով (սկզբնական գնահատմամբ), այն կարող էառնալ XX դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբեւէ վաճառվել է աճուրդում, մարտի 21-ին հայտնել է աճուրդային տան մամուլի ծառայությունը։
Երբ Քեյթ Ուինսլեթը իմացել է սցենարից, որ ստիպված է լինելու մերկանալ Լենարդո ԴիԿապրիոյի առջև, որոշել է հաղթահարել անհարմարության զգացողությունը հնարքով: Երբ դերասանները ծանոթացել են, նա միանգամից բացել է անձրևանոցը, որի տակ ոչինչ չի եղել:
«Ես կցանկանայի տեսնել խաղաղ Արցախ ու Հայաստան, որտեղ կլիներ սեր, երջանկություն և բարություն։ Ուզում եմ, որ մարդիկ իրար վատություն չանեն, օգնեն իրար, որ ազգը հզորանա, մեծանա։ Մի լավ խոսք կա՝ «սպայկա», մենք ազգովի պետք է «սպայկա» լինենք, որ վերջապես կարողանանք պահպանել այն հողը, որն ունենք»,- եզրափակեց նա։
1927 թվականի նոյեմբերի 15-ին Եղիշե Չարենցը ժամանում է Բաքու։ Դա են վկայում ադրբեջանական և հայկական թերթերում արդեն իսկ նոյեմբերի 16-ին գրված նյութերը։ Նոյեմբերի 25-ին Կոմունիստ թերթի 274-րդ համարում տպագրվում է հաղորդում, որում մասնավորապես նշվում է, թե Չարենցն ինչի համար է այցելել Բաքու.
Խմբի հիմնական նպատակն աշխարհին հայկականը ներկայացնելն է, մատուցել հայկական տարրերով, հայկական ժամանակակից գործիքներով ստեղծագործություններ, ստեղծել հեղինակային գործեր:
Հասմիկ Պապյանը մշակութային արժեքների պահպանման համատեքստում խոսեց նաեւ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Շուշիի գորգերի թանգարանից Հայաստան բերված գորգերի ճակատագրից, ցավով արձանագրելով, որ այդ մշակութային արժեքները Հայաստանում այդպես էլ ապահով հանգրվան չեն գտել։
Ընդգծվել է «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության առաջնահերթ իրականացումը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դանիել Երաժիշտը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է լուսաբանել Կոմիտասի անձնական գրադարանի պարունակությունը, անդրադառնալ գրադարանում տեղ գտած օպերաների, սիմֆոնիաների պարտիտուրաներին եւ այն աշխատություններին, որոնք Կոմիտասը ուսումնասիրել է։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 31-ին հանդես կգան համատեղ համերգով, որը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը:
Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը:
«Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը, որի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» է, որը պատմում է եվրոպացի հինգ մեծ հումանիստ կանանց կյանքի և Հայոց ցեղասպանության տարիների մասին։
Մայիսի 6-ին Բեռլինում Դավիթ և Արմինե Ամալյանները հեղինակային երգերի կատարմամբ առաջին անգամ հանդես կգան հայ հանդիսատեսի համար: Երգերը կատարվելու են հայ պոեզիայի ուղեկցությամբ։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան:
Հայցում դերասանը նշել է, որ մտադիր չէ պատասխանատվություն կրել կատարվածի համար եւ պահանջում է փոխհատուցել վնասները: Բացի այդ, նա նշել է, որ պատասխանատու չի եղել նկարահանման հրապարակում հրազենի անվտանգության եւ աշխատակիցների վարձման համար: Նրա խնդիրը ստեղծագործական լուծումներն էին։
Մարտի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Կրկնակի մատրիցա» ցուցահանդեսը, որը կգործի մինչև մարտի 19-ը: Ներկայացված է 17 արվեստագետի շուրջ 75 աշխատանք:
Արագածից մինչև Մասիս սար, աբստրակտից մինչև նատյուրմորտ. ի՞նչ է նկարում Րաֆֆի Հովհաննիսյանը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը չգործող է դարձել խորհրդային տարիներից, այժմ գրեթե խոնարհված վիճակում է եւ վերականգնման հրատապ կարիք ունի։
«Մենք նման ֆիլմ չենք ունեցել։ Այսինքն՝ սա պատմություն է սփյուռք-հայրենիք կապի, հայորդու մասին, որի կապը հայրենիքի հետ այնքան ամուր է, որ նա դառնում է մեկ այլ հայ ընտանիքի փրկության պատճառ։ Յուրին հայերեն երգեր էր գրել, մտածում էինք՝ սյուժե ստեղծել տեսահոլովակի համար, սակայն, երբ սկսեցին քննարկել, հասկացանք, որ նյութն այնքան շատ է, որ այն պետք է ֆիլմ դառնա»,- շեշտեց Հարություն Ղուկասյանը։
Գալյա Նովենցը հայ կինեմատոգրաֆի այն դեմքերից է, որին անվերապահորեն վստահեց ու սիրեց հանդիսատեսը: Նրա ստեղծած կերպարները հայ կնոջ ինքնության արտացոլումն են՝ ուժեղ, տառապագին ճանապարհ անցած, բայց ներքին լույսը երբեք չկորցրած հայուհիներ: