Երևանի կամերային պետական թատրոնի խաղացանկը համալրվեց մեծանուն դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի նշանավոր «Համլետ» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ: Թատրոնի դերասանները հանրահայտ ողբերգությունը մատուցեցին յուրահատուկ գույներով, Կամերային թատրոնին հարիր ոճով ու երնջակյանական մեկնաբանությամբ:
Մոգական պատմություններ, տիեզերական արկածներ և շոկոլադ՝ Սյունե Սևադայի հնգյակում:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նախատեսում է հետաքրքիր միջոցառմամբ նշել XX դարի աշխարհահռչակ կոնտրալտո Լիլի Չուգասզյանի 100-ամյա հոբելյանը:
«Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան՝ «Ձմեռնամուտի համերգ»-ին Հայաստանում կհնչեն Գ. Հոլսթի, Պ. Հինդեմիթի, Դ. Լիգետիի, Վ. Տորմիսի, Ա. Պյարտի, Վ. Բուխենբերգի, Մ. Օստրժիգայի ստեղծագործությունները, որոնք մեր երկրում առաջին անգամ են կատարվելու:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացված մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին (FIDEM Exhibition) ի թիվս բազմաթիվ երկրների մասնակցում է նաև Հայաստանը՝ ներկայացնելով մեդալագործ Գուրգեն Հակոբյանի աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը:
Իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները, գրված դաշնամուրի և նվագախմբի համար Հայաստանում առաջին անգամ կհնչի:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Yerevan Jazz Fest-ի շրջանակում կներկայացնի համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:
Հայազգի լեգենդար ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի ծննդյան 70-ամյակի առթիվ Երևանում հոբելյանական համերգ կկազմակերպվի: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նրա «Աշունը Սանկտ Պետերբուրգում» սիմֆոնիկ սյուիտը, «Առերեսում» hատվածը «Արատներ և սեր» բալետից և Սիմֆոնիա Centuria S-QUARK-ը:
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվեց և միացավ «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը հաղթել է «Գոմել ֆեստ» երրորդ միջազգային փառատոնում:
Բեմում պոետ Ազնավուրն է, որին դերասանը փորձել է առավել մոտենալ՝ ամիսներ շարունակ մանրակրկիտ ուսումնասիրելով աշխարհահռչակ շանսոնյեի կենսագրությունն ու ստեղծագործությունները։
Զով եղանակ, վառ գույներ, սվիտներ և շարֆեր, տաք շոկոլադ և անուշաբույր թխվածքաբլիթներ: Հնարավոր չէ գտնել ավելի լավ եղանակ՝ ֆիլմ դիտելու համար: Իսկ ի՞նչ դիտել:
Փլեյլիսթի առաջին հինգ երգերը կազմել են քաղաքի բնակիչները. 168.am-ը 100 քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ վերջիններիս խնդրելով արագ, առանց երկար մտորելու նշել առաջին երգը, որը գալիս է մքին Երևանի մասին մտածելիս:
Լրագրող, հրապարակախոս, արձակագիր Հովիկ Աֆյանը կարծում է, որ գիրք խորհուրդ տալը ամենապատասխանատու բաներից մեկն է, հատկապես երեխաներին:
– Մեր շուրջն ամեն բան Աստծու սիրո կաթիլներն են,- վստահեցնում էր հայր Պորֆիրիոսը։- Ուրախացեք այն ամենի համար, ինչ շրջապատում է մեզ։ Ամեն ինչ մեզ սովորեցնում է և տանում դեպի Աստծու սերը։
Ամերիկահայ կիթառահար Մարկ Մարգարյանն այս անգամ Հայաստան է եկել նոր նախագծով. Pomegranate Street Music Project-ը, որն ընդամենն օրեր առաջ է ստեղծվել, Հայաստանում բնակվող ժողովրդական գործիքների պրոֆեսիոնալ նվագողների համար աշխատանքային հնարավորություններ կստեղծի:
Կայքը հայտնում է նաև, որ Ալեքսանդր Գրադսկին նոյեմբերի 26-ին ինսուլտի կասկածանքով տեղափոխվել էր հիվանդանոց։
«Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, որը մեկնարկել էր նոյեմբերի 21-ին, եզրափակվեց «Սպասուհիների աշունը» ներկայացմամբ, որը հանդիսատեսի դատին հանձնեց «Ռոյալ դիսթրիքթ» թատրոնը (Գերմանիա-Վրաստան):
13-ամյա Լիլիթ Ավագյանը իր ընտանիքի հետ ապրում է Գորիսում։ Նրանք իրենց ընտանիքով 44-օրյա պատերազմից հետո են տեղափոխվել Գորիս։ Մինչ այդ Լիլիթն ապրում էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Արևշատ գյուղում։
Կահիրեի հեղինակավոր միջազգային կինոփառատոնին որպես ժյուրիի անդամ 2021-ին կմասնակցի Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ, կինոքննադատ և լրագրող Դիանա Մարտիրոսյանը: Նա ընդգրկված է փառատոնի կինոլրագրողական՝ FIPRESCI ժյուրիում։
Վրաստանի թատրոններում եւ կինոթատրոններում հանդիսատեսների թվաքանակը կավելանա. որոշումն ընդունվել է համավարակի դեմ պայքարի հարցերով Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում։
Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական եկեղեցին, որը հայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևանքով ավերակ վիճակում է հայտնվել։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, հանդես է եկել «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» համերգային ծրագրով:
Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում (IDFA) Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» (ստեղծագործական նվաճումների համար) հատուկ մրցանակին: Այս մասին հայտնում է «Կինոաշխարհը»:
Եթե ունեք Նյու Յորքով զբոսնելու անհագ ցանկություն, առաջարկում ենք ճամփորդել 168.am-ի հետ: Դե, ավելի ճիշտ կլինի ասել, Վուդի Ալենի հետ:
Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը հատեց եզրագիծը ռեժիսոր Կարո Բալյանի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացմամբ: Այն հանդիսատեսի դատին հանձնեց Թաթարական պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 20-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
168.am-ի այս շաբաթվա փլեյլիսթը նվիրված է Շարլ Ազնավուրի երաժշտական կարիերային, նրա հայկական հմայքին և ֆրանսական նրբագեղությանը:
82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը: Այս մասին հայտնում են Երեւանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում:
Կառավարությունն առաջարկում է օրենքով արգելել վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Հարցը քննարկվել է նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։
Շվեյցարիայից Հայաստան ժամանած դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը հանդես է եկել Երևանում: