Բաժիններ՝

«Օրփեոս և Էվրիդիկե» օպերան կրկին կբարձրանա երևանյան բեմ

Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան, որը հուլիսին ցուցադրվեց Երևանում, նոյեմբերի 6-ին, 8-ին՝ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի, իսկ 23-ին, 25-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կրկին կլինի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան Օպերային ստուդիայի (գեղարվեստական ղեկավար՝ Հասմիկ Պապյան) բեմում։

Երևանյան մշակութային կյանքում ուրույն տեղ զբաղեցրած այս նախագիծն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ և բուհ-մշակութային օջախ փոխգործակցության եզակի օրինակ է։

Ներկայացումը միավորել է ֆրանսաբնակ դիրիժոր Սուրեն Շահիջանյանին և ռեժիսոր Վռամ Կարապետյանին, նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանին, պարուսույց Արման Բալմանուկյանին։

Դերերում զբաղված են ինչպես արտերկրից հրավիրված կատարողներ, այնպես էլ ԵՊԿ ուսանողներ և շրջանավարտներ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930