Վրաստանի փոստը Դանթեի պատկերով նամականիշ է թողարկել
Վրաստանի փոստը նամականիշ է թողարկել իտալացի բանաստեղծ եւ մտածող Դանթե Ալիգիերիի պատկերով. աշխատանքը պատկանում է վրացի նշանավոր նկարիչ Սերգո Քոբուլաձեին։
Նամականիշը, որը թողարկվել է մշակույթի հարցերի խորհրդարանական կոմիտեի նախաձեռնությամբ եւ Վրաստանի փոստի աջակցությամբ, վաճառվելու է ամբողջ երկրում «Վրաստանի փոստի» 81 սպասարկման կենտրոններում:
Այդ իրադարձության մասին Վրաստանում Իտալիայի դեսպանությունը գրել է Twitter-ի իր էջում: Նամականիշը թողարկվել է իտալացի բանաստեղծի ծննդյան 700-ամյակի առթիվ:
Ուշագրավ է, որ Դանթե Ալիգիերիի դիմանկարը, որն ստեղծել է Պետական մրցանակի դափնեկիր Սերգո Քոբուլաձեն, 1956 թվականին մեծ հաջողություն է ունեցել Վենետիկի բիենալեում եւ լավագույններից մեկն է ճանաչվել:
Վրաստանի փոստը նշում է, որ նամականիշը կհամարվի վրացի եւ իտալացի ժողովուրդների միջեւ բարեկամության եւս մեկ խորհրդանիշ:
Դանթե Ալիգիերին (1265-1321 թթ.) իտալացի բանաստեղծ է, մտածող, աստվածաբան, գրական իտալերենի հիմնադիրներից մեկն է, քաղաքական գործիչ, ինչպես նաեւ «Աստվածային կատակերգության» ստեղծողը, որտեղ արտահայտված է ուշ միջնադարյան մշակույթի համադրությունը, հաղորդել է Sputnik-ը: