Բաժիններ՝

Ալեք Բոլդուինը դատի է տվել «Ժանգը» ֆիլմի պրոդյուսերներին

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը դատի է տվել «Ժանգը» ֆիլմի պրոդյուսերներին։ Կինոաստղն այդպես է արել այն բանից հետո, երբ ժապավենի նկարահանումների ժամանակ զոհված օպերատոր Գալինա Հաթչինսի ընտանիքը դատի է տվել նրան։

Հայցում դերասանը նշել է, որ մտադիր չէ պատասխանատվություն կրել կատարվածի համար եւ պահանջում է փոխհատուցել վնասները: Բացի այդ, նա նշել է, որ պատասխանատու չի եղել նկարահանման հրապարակում հրազենի անվտանգության եւ աշխատակիցների վարձման համար: Նրա խնդիրը ստեղծագործական լուծումներն էին։

«Սա այն հազվադեպ դեպքն է, երբ համակարգը խափանվել է, եւ ինչ-որ մեկը պետք է կրի ողբերգական ելքով միջադեպի հետեւանքի իրավաբանական պատասխանատվությունը։ Այդ մարդն Ալեք Բոլդուինը չէ։ Հոկտեմբերի 21-ը Ալեք Բոլդուինի կյանքի ամենավատ օրն էր: Այդ օրը հետապնդել եւ հետապնդելու է նրան»,– ըստ Los Angeles Times-ի՝ ասել է դերասանը։

Հայցում դերասանը նշել է նաեւ, որ փորձել է պայմանավորվել մահացածի ընտանիքի հետ, որպեսզի ամուսնուն եւ որդուն փոխհատուցում վճարեն։

Բոլդուինի մասնակցությամբ ողբերգությունը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 21-ին՝ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զենքով մարզումների ժամանակ անհայտ պատճառներով այն կրակել է ոչ թե փուչ փամփուշտներով, այլ իրականներով։ Արդյունքում օպերատոր Գալինա Հաթչինսը մահացել է, իսկ ռեժիսոր Ջոել Սոուզը, որը կանգնած էր նրա հետեւում, վիրավորվել է: Բայց մի քանի օր անց նրան դուրս են գրել հիվանդանոցից։

Բոլդուինին ձերբակալել են, հարցաքննել ու ազատ արձակել։ Ոստիկանությունը շարունակում է պարզել ողբերգության պատճառները։ Իսկ մահացածի ընտանիքը հայց է ներկայացրել դատարան՝ հայտարարելով, որ նկարահանումների կազմակերպիչները փորձել են խնայություններ անել եւ մասնագետներ չեն վարձել, որոնք կհետեւեին զենքին, եւ դրանով իսկ չեն կարողացել ապահովել անվտանգությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս