Միջոցառման չորս երաժշտական բեմերում կհյուրընկալվեն Ավստրիայից, Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից ժամանած ավելի քան 80 արտիստներ:
Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, աջակիցներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:
Այս տարի փառատոնում, բացի Վրաստանից, կներկայացվեն այնպիսի երկրների թատրոններ, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան, Ուկրաինան, Նորվեգիան, Սերբիան եւ Մեծ Բրիտանիան:
Մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբը քննարկել է որմնանկարի պահպանության երկու հիմնական տարբերակ՝ այն տեղում ամրակայել և վերականգնել կամ տեղափոխել համապատասխան այլ վայր:
Թե ինչպիսին կլինի երաժշտական տարբեր նախապատվություններ ունեցող երկու խմբերի միաձուլումը՝ կազմակերպիչները փակագծերը չեն բացում, բայց վստահեցնում են՝ տոնի մասնակիցները ջերմության ու զգացմունքների պակաս հաստատ չեն ունենա:
Համերգը եզրափակվել է երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի «Լույս Զվարթ» ստեղծագործությամբ։
Ելույթ կունենան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։
Կիանու Ռիվզը կնկարահանվի «Սատանան Սպիտակ քաղաքում» գրքի ադապտացիայի մեջ։ Ժապավենի պրոդյուսերների թվում են Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո ԴիԿապրիոն, գրում է Deadline-ը։
Ինչպես են հայտնի ռեժիսորները գնահատում իրենց նախորդներին և ժամանակակիցներին:
Ռոք երգիչ և The Beatles խմբի հիմնադիր անդամ Ջոն Լենոնի նամակը բրիտանացի երգիչ և նախկին գործընկեր Փոլ ՄաքՔարթնիին աճուրդի է հանվել: Այս մասին հայտնում է TMZ-ը։
«Դուք պետք է սկսեք կորցնել Ձեր հիշողությունը, թեկուզ կտորներ և պատառներ դրանից, որպեսզի հասկանաք, որ հիշողությունն է այն, ինչը լիարժեք է դարձնում մեր կյանքը: Կյանքն առանց հիշողության ընդհանրապես կյանք չէ… Մեր հիշողությունը մեր համախմբվածությունն է, մեր պատճառը, մեր զգացումը, նույնիսկ մեր գործողությունը: Առանց դրա մենք ոչինչ ենք»:
Ջեյմս Ֆրանկոն կմարմնավորի Ֆիդել Կաստրոյին Միգել Բարդեմի «Կուբայի Ալինա» ֆիլմում, գրում է Deadline-ը։
Չեխիայի Բռնո քաղաքում անցկացվող Մենդելի փառատոնի շրջանակներում օրեր առաջ Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու երգչախմբի և հայ անվանի բարիտոն Աքսել Դավեյանի կատարմամբ, որպես չեխ հանրահռչակ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի Գլագոլիտիկ պատարագի նախերգանք, կայացել է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ տվյալ առիթի և վայրի համար հեղինակած «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։
«Բանվորի արձանի» մասնիկները գտնվել են Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակից ոչ այնքան հեռու մի տարածքում, որի սեփականատերերը երկար տարիներ պահպանել են հատվածները:
Հայրս երբեք խորհուրդներ չի տվել՝ նույնիսկ իր երեխաներին։
Սթարմուսը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, Starmus փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը իր ինստագրամյան էջում հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը և նշել, որ անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման նախագիծը: Ըստ այդմ՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակում դասական երաժշտության անմոռանալի երեկոները տոն կպարգևեն Երևանի բնակիչներին ու հյուրերին։
Ուշադրություն է դարձվել նաև արդիական այլ խնդիրների՝ պատմական միջավայրում գովազդային և տեղեկատվական վահանակներին ներկայացվող պահանջների հստակեցմանն ու հանրային տարածքների կազմակերպմանը:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակը հայտարարել է, որ Աստվածամոր տաճարը կբացվի այցելությունների համար 2024 թվականին։
Universal-ի յութուբյան ալիքը հրապարակել է Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» նոր ֆիլմի թրեյլերը, հայտնում է Screen Rant-ը:
Ընտանեկան դրաման միշտ է եղել և շարունակում է մնալ համաշխարհային կինեմատոգրաֆի գլխավոր թեմաներից մեկը:
Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը՝ «Ծաղկի լուսնի մարդասպանները» կինոթատրոններում կհայտնվի 2023 թվականին։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Մոսկվայի միջազգային 44-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած «Զուլալի» ֆիլմի միջազգային պրեմիերան: Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։
Սեպտեմբերի 5-10 կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրայելյանի և Բրայան Մեյի կողմից, կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երևանում` հանրայնացնելու և խթանելու գիտության հաղորդակցությունը։
Ծրագիրն ընդգրկում է հայկական և արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ (Կոմիտաս, Ա. Ոսկանյան, Է. Հովհաննիսյան,Դ. Հալաջյան, Վ. Շարաֆյան, Ք. Պենդերեցկի, Վ. Բուխենբերգ, Ա. Պյարտ, Մ. Շաֆեր և այլք)։ Համերգը կղեկավարի Նարինե Ոսկանյանը, դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կկայանա «Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով համերգ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հիշատակին և ծննդյան 64-ամյակին (հուլիսի 31):
Արտա Ճեպեճյան. Քուվեյթի՝ Միջին Արեւելքի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, բանասիրական-մարդասիրական ֆակուլտետի դասախոս: Քսանչորս հայատառ եւ անգլերենով գրված գրքերի հեղինակ եւ խմբագիր է: Հրատարակել է 18 անգլերեն դասագիրք, որոնցով դասավանդում են նաեւ Լիբանանի, արաբական այլ երկրների դպրոցներում: Կազմել է մանկական Աստվածաշունչներ հայ մանուկների, հայ երիտասարդ ընտանիքների համար՝ հայերենով: Դրանց թարգմանիչն ինքն է:
Հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա եգիպտացի լրագրող և ռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: