Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանն Անահիտ Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան:


Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանին է ներկայացրել բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները:


Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար գրականագետ Անահիտ Եղիշեի Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով:

Տիկին Չարենցը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և մշակույթի նկատմամբ կառավարության ցուցաբերած մեծ ուշադրության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031