Անդրադառնալով հաջորդ տարվա անելիքներին՝ նվագախմբի տնօրենը նշեց, որ նոր համերգային ծրագրեր, հրավիված դիրիժորներ ու մենակատարներ ևս կլինեն: Առաջարկները շատ են:
1829 թվականին Էջմիածին է գալիս Էստոնիայում գտնվող Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը։ Նա և իր հետ միասին Հայաստան ժամանած գիտնականների խումբը ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռն ու ուսումնասիրություններ կատարել։ Կաթողիկոսը գիտական արշավախմբի ուղեկցորդ և թարգմանիչ է կարգում Խաչատուր Աբովյանին, ով այդ ժամանակ Էջմիածնի սարկավագներից էր, և օտարազգի ճանապարհորդների ժամանման դեպքում հենց Աբովյանն էր լինում իրենց թարգմանիչն ու ուղեկցողը։
Լեւոն Ներսիսյանը ծնվել է 1931 թ. դեկտեմբերի 24-ին։ Երեւանի Մաշտոցի պողոտայի 39 տան պատին փակցված հուշատախտակին գրված է. «Այստեղ ապրել է ոգու եւ ազատության ասպետ Լեւոն Հրաչյայի Ներսիսյանը»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների և «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագրի մասնակիցների գալա համերգները: Միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը:
Վրացի ռեժիսորների երկու ֆիլմեր, կինոյի վերաբերյալ Film Comment ամերիկյան հրատարակության (Լինքոլն-կենտրոնի կողմից թողարկվում 1 Նյու Յորքում) վարկածի համաձայն, տեղ են գտել 2021 թվականի լավագույն կինոնկարների ցուցակում։
2020 թվականին թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի նախագծային առաջարկությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունն ստեղծել է «Թատերակետեր» (Theatricalpoints.com) թատերագիտական կայքը: Այն թատերագետների խոսքը հանրության լայն շրջանակին հասցնելու հարթակ է, որի բազմաբովանդակ բաժինները կայքի այցելուներին հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու բեմադրվող ներկայացումների, մեր թատրոնի անցյալի և ինչ-որ չափով նաև ապագայի մասին:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը վերջին օրերին հարցազրույցներ է տվել դեկտեմբերի 21-ին տեղի ունենալիք London Community Gospel Choir-ի համերգի կապակցությամբ: Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում հաջորդ տարի, նա թվարկել է արտիստների անուններ, որոնց շարքում Led Zeppelin Symphonic-ը նշվել է որպես խումբ, ինչի արդյունքում տեղի է ունեցել թյուրըմբռնում և դեռևս 1980 թ-ից իր գործունեությունը դադարեցրած խմբի լուսանկարներով հրապարակումներ են արել, նշելով որ նրանք ելույթ են ունենալու Հայաստանում:
«Մենք ունենք վաստակաշատ անուններ, որոնց փորձը, գիտելիքն ու իմացությունն անպայման պետք է կիրառելի լինեն օպերային արվեստի առաջխաղացման գործում»,- վստահ է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ում հետ զրուցել ենք դիրիժորի մասնագիտության, օպերային երգիչների համար թատրոնի դռները բացել-չբացելու, արված փոփոխությունների և այլ հարցերի շուրջ:
Հարցին՝ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի՝ «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին միանալուց հետո ինքն անձամբ ո՞ր թատրոնում է աշխատում, Արթուր Պետրոսյանը նկատեց. «Ես տեղափոխվել եմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: Հունվարից արդեն կսկսենք այնտեղ աշխատել»:
ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում իրականացնում է «Վարպետության դասեր» ծրագիրը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի ջանքերով և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ձեռք է բերվել գերմանական հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ նոր կոնտրաբաս:
«Սերգեյ Ալեքսանդրովիչը մահացել է այսօր, դա տեղի է ունեցել իր տանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մահվան պատճառը չի նշվում։ Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել է ВГИК-ը։
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվեց և միացավ «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:
Դեկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Երվանդ Ղազանչյան» փոքր թատերասրահում տեղի ունեցավ ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի «Արքան հրապարակում» պիեսի բերմադրության առաջնախաղը։
Երբևէ մտածել եք՝ ի՞նչ երաժշտական ճաշակ ունեն մեր սիրելի երաժիշտները, ի՞նչ երաժշտությունից են ոգեշնչվում՝ իրենց երգերը ստեղծելիս:
«Ինձ այնպիսի գրքեր են դուր գալիս, որ երբ դրանք կարդում ես մինչև վերջ, մտածում ես՝ երանի այս գրողն իմ լավագույն ընկերը լիներ, և երբ ուզեի, կարողանայի նրա հետ հեռախոսով խոսել»:
Ուժային ակրոբատիկայի ժանրում հանդես եկող Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները հասարակության լայն զանգվածին հայտնի դարձան, երբ 2017 թվականին հաղթեցին Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում: Տղաների խոսքով՝ կրկեսում իրենց քչերն էին ճանաչում, իսկ մրցույթին մասնակցելուց հետո շատերն են նրանց մասին տեղեկացել: Ավելի հպարտ են, որ հայերն իրենց մասին իմացան:
Բրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, թարգմանիչը՝ Թիմուր Սալիխովը։
Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակաբաշխության «Լավագույն արտասաhմանյան ֆիլմ» անվանակարգում ընդգրկվելու հայտ է ներկայացրել:
Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը հոկտեմբերի 15-ին «Անիմեսթ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում (Animest International Animation Festival, Ռումինիա) իր համաշխարհային պրեմիերայից հետո ցուցադրության համար ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնների կողմից:
Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը հաղթել է Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթի «Լավագույն դրամա» անվանակարգում:
Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
«Երևան ջազ ֆեստ» միջազգային 7-րդ փառատոնը, որը նվիրված է ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին, կեզրափակվի ճանաչված թմբկահար Բիլլի Քոբամի և նրա խմբի համերգով։ Երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Երևանի կամերային պետական թատրոնի խաղացանկը համալրվեց մեծանուն դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի նշանավոր «Համլետ» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ: Թատրոնի դերասանները հանրահայտ ողբերգությունը մատուցեցին յուրահատուկ գույներով, Կամերային թատրոնին հարիր ոճով ու երնջակյանական մեկնաբանությամբ:
Մոգական պատմություններ, տիեզերական արկածներ և շոկոլադ՝ Սյունե Սևադայի հնգյակում:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նախատեսում է հետաքրքիր միջոցառմամբ նշել XX դարի աշխարհահռչակ կոնտրալտո Լիլի Չուգասզյանի 100-ամյա հոբելյանը:
«Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան՝ «Ձմեռնամուտի համերգ»-ին Հայաստանում կհնչեն Գ. Հոլսթի, Պ. Հինդեմիթի, Դ. Լիգետիի, Վ. Տորմիսի, Ա. Պյարտի, Վ. Բուխենբերգի, Մ. Օստրժիգայի ստեղծագործությունները, որոնք մեր երկրում առաջին անգամ են կատարվելու:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացված մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին (FIDEM Exhibition) ի թիվս բազմաթիվ երկրների մասնակցում է նաև Հայաստանը՝ ներկայացնելով մեդալագործ Գուրգեն Հակոբյանի աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը:
Իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները, գրված դաշնամուրի և նվագախմբի համար Հայաստանում առաջին անգամ կհնչի:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Yerevan Jazz Fest-ի շրջանակում կներկայացնի համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: