Առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել «Գրեմմիի» մրցանակակիր, ջութակահար Ջոշուա Բելը: Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Չնայած այն հանգամանքին, որ իտալական կինոյի «Ոսկե դարը» վաղուց ավարտվել է, Ապենինյան թերակղզին չի կորցրել իր դիրքը կինոարդյունաբերության առաջատարների շարքում։
«Մի քաղաքական գործիչը մյուսին ասում է. «Լավ կլինի գնաս ծաղրածու աշխատես կրկեսում»:
«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա անիմացիոն ֆիլմերի հեղինակավոր ANNECY փառատոնում, որն անցկացվում է Ֆրանսիայում։ Կինոնկարը լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում է:
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Առաջնախաղերը կկայանան մայիսի 7-ին և 8-ին:
Թատրոնը համեմատելով կնոջ հետ՝ արտիստներն ասում են՝ որքան պարզ ու մատչելի է ներկայացումը, այնքան այն շատ մարդկանց ուշադրություն է գրավում, և նույնը կարելի է ասել նաև թեթևամիտ կանանց մասին, ուստի միշտ չէ, որ անհասկանալի ներկայացումը վատն է, ավելին՝ նշանակում է, որ նրանում ինչ-որ հետաքրքիր բան կա, ինչպես և անհասկանալի կնոջ մեջ: Նշում են, որ բեմը կարելի է զարդարել և գեղեցկացնել հազար մեթոդով ինչպես կնոջը, բայց եթե մեջը հոգի չկա, ոչ ոքի պետք չէ: Ըստ դերասանների՝ թատրոնը կնոջ նման խանդոտ, մոր նման ջերմ, սիրուհու նման քմահաճ է:
Հանրաճանաչ երաժիշտներ թավջութակահար Սևակ Ավանեսյանը (Բելգիա) և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը կյանքի կկոչեն տարվա առաջին համատեղ համերգը։ «Մի փոքր արև» համերգը տեղի կունենա մայիսի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
«Կարծում եմ, որ արվեստն ու քաղաքականությունը երբեք չպետք է կապված լինեն, արտիստները քաղաքականության հետ չպետք է կապ ունենան: Գուցե կառույցը ինչ-որ կերպ կարողանա կանգնել պետության կողքին, օգնի՝ պահպանելով մշակույթը, հայկականը առաջ տանելով, բայց նման բաներ ես չեմ հանդուրժում»:
Միայն միասնությունը, ազգային արժեքներին վերադարձը, կրթությունն ու ուժը կարող են հայ մարդուն վերադարձնել իր արմատներին, որից հետո Սարոյանի վերջին աճյունասափորը կթափվի Բինգյոլի վրա։
Ֆիլմը բազմաշերտ է, երբեմն՝ հանելուկային՝ շնորհիվ անցյալի, որի մասին չեն խոսում և ապագայի, որի մասին պատումն անունկնդիր է: Կան նշանային հարուստ համակարգեր, կոդեր, որոնք արժանի են ապակոդավորման, սակայն հոդվածում քննության են առնված միզանսցենի (ֆրանսերեն՝ mise-en-scène) բաղադրիչներից մի քանիսը՝ գույնը և լուսավորությունը, նաև՝ կինոխցիկի դիրքը, որոնք կօգնեն հասկանալ՝ ի՞նչ է նշանակում պատկերը և ինչպե՞ս է այն հաղորդում իմաստը, միզանսցենի այս բաղադրիչներն ինչպե՞ս է օգտագործել ռեժիսորը՝ իմաստը կոդավորելու և հայ մարդու կերպարը կառուցելու համար:
Կին, տղամարդ, սեր, դավաճանություն, հուսալքություն, վերածնունդ և վերադարձ դեպի ընտանիք. հենց այս հարցերին է դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանն անդրադառնում «Անտիկվար Լեռնիկ» կատակերգական ներկայացմամբ, որի պրեմիերայով արտիստը տոնեց ծննդյան օրը:
Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի և շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցությամբ՝ մայիսի 5-ին Դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա բեմադրված «Չուչել» ներկայացումը։
«Թեքեյան» մշակութային միությունում ապրիլի 27-29 կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի «Նկարիչը եւ էրոսը» ցուցահանդեսը եւ տեղի կունենա համանուն գրքի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Փարավոն Միրզոյանն ասաց, որ գիրքը միջազգային ցուցահանդեսում արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Ցուցահանդեսին կներկայացվեն 40-ից ավել աշխատանքներ՝ մեծ մասը թեմատիկ գծանկարներ:
Աթենքի «Mikrokosmos Cinema» կինոթատրոնում ցուցադրվել է Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» («Alter Ego») ֆիլմը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։
Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, Հայաստան կժամանեն միջազգային հայտնի եւ սիրված ջազմեններ: Երաժշտականը տոնը, որը իրականացնում է Ջազի հայկական ասոցիացիան Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ, այս տարի եւս կանցկացվի բացօթյա համերգներով՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ Կասկադում:
Մեծ Եղեռնի մասին ֆիլմերը բազում են՝ գեղարվեստական, թե վավերագրական, նկարահանված Հայաստանում, թե արտասահմանում. պատմությունները տարբեր են՝ պատումը մեկն է՝ ցավը և ապրելու ուժը, որն ի հայտ է գալիս այն պահին, երբ թվում էր՝ իրավիճակից միակ ելքը մահն է:
Զաքարյանների ընտանիքի ողբերգությունը հաղթահարվեց մի տոննա սիրով, մորաքույր Աննայի տակապած մսով ու բանջարեղենով, Գայանեի հավատարմությամբ, Հակոբի աշխատասիրությամբ ու Արաքսիի իմաստությամբ և անձնազոհությամբ, որի յուրաքանչյուր քայլն ուղղված էր Ազատի կյանքի կառուցմանը և ի դեմս մի անհատի՝ մի ամբողջ ազգի ինքնության վերականգնմանը:
ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը մշակույթ ստեղծել պատրաստվող սերունդներին խորհուրդ է տալիս հենվել ազգային եւ համաշխարհային դասականների հսկայական ժառանգության վրա: Վարդազարյանը կարծում է, որ ունենք սերունդ, որը կարող է պատվով ներկայացնել Միրզոյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Հովհաննիսյանի եւ մեր մյուս կոմպոզիտորների թողած ժառանգությունը:
Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդում և ապրիլի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Մոցարտի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ «Ռեքվիեմը»:
Հանրահայտ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որն աշխարհում ճանաչելի դարձավ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը կատարելուց հետո, ապրիլի 21-ին մենահամերգով հանդես եկավ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի համար վերջին 4 տարիներին բավականին դժվար է ստեղծագործել, որովհետև ավելի շատ այլ մտքեր են հուզում:
Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան հերթական անակնկալը կմատուցի արվեստասերներին: Ապրիլի 21-ին ստուդիայի բեմ կբարձրանա գերմանացի ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յոհաննես Բրամսի «Գեղեցկուհի Մագելոնե» վոկալ շարքը՝ բեմադրված տարբերակով:
44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերի տակ փրկված մոտ 170 գորգերն իրենց տեղը դեռ չեն գտել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն` մասնակցելու Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին:
Կացինը, որով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմում Ջեք Նիկոլսոնի կերտած կերպարը կոտրում է դուռը, վաճառքի է հանվել ԱՄՆ-ում: Այս մասին ապրիլի 18-ին հայտնել է TMZ պորտալը՝ վկայակոչելով Gotta Have Rock and Roll աճուրդի տունը:
Ռուս ականավոր գրող Ալեքսանդր Պուշկինի առաջին ժողովածուն ապրիլի 21-ին գրական հիմնադրամում աճուրդի կհանվի 6 միլիոն ռուբլի մեկնարկային գնով։ Այս մասին հայտնել է աճուրդի տան մամուլի ծառայությունը։
Վահրամ Սահակյանն ընդգծեց՝ տարբեր բացասական արարքներ կատարող մարդկանց փորձում են արդարացնել նրանով, որ մասնակցել են պատերազմի. «Պատերազմի մասնակցելով՝ ո՞ւմ է լավություն անում, կինը, որ մարդու հետ անկողին է մտնում, լավությո՞ւն է անում, բա պարտականություններ կան, չէ՞, աշխարհում»:
Հանրահայտ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որն աշխարհում ավելի հանրահայտ դարձավ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը կատարելուց հետո, ապրիլի 21-ին և 22-ին մենահամերգով հանդես է գալու Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Փարիզ, ես քեզ սիրում եմ:
Արսեն Գրիգորյանի՝ ռոմանսների Արսենի կյանքում ստեղծագործական ակտիվ շրջան է: Շուտով երաժշտասերները առիթ կունենան լսելու նրա մի քանի նոր ստեղծագործություններ: Նորությունների մասին առավել մանրամասն խոսում է երգիչը: