Բաժիններ՝

Իմ բախտը բերել է լավ խաղընկերներ ունենալու և լավ ռեժիսորական թիմերի հետ աշխատելու հարցում․ Մարջան Ավետիսյան

Մարտի 1-ին հանրությանը կներկայացվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը։ «Գարուն ա․․․» -ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

Ֆիլմի գլխավոր դերակատարներից Մարջան Ավետիսյանը փաստում է՝ մարմնավորում է հայրենասեր կերպարի։

«Արմինեն ֆիլմի գլխավոր հերոսներից Գնելի կինն է, գեներալ Ամատունու հարսը և Լևոնի մայրը: Մասնագիտությամբ դաշնակահարուհի է, քչախոս, զգայուն, կիրթ ու սիրառատ, ընտանիքի երեք տղամարդկանց հաշտարարն է։ Իմ հերոսը նաև հայրենասեր է, թեև ֆիլմում դրա մասին չի խոսվում: Որդին`Լևոնը, խոստումնալից երաժիշտ է, ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ գնալ Լոնդոնում սովորելու, կա՛մ զորակոչվել հայոց բանակ: Արմինեն թողնում է, որ որդին ինքնուրույն որոշում կայացնի `ընդունելով նաև հնարավոր հետևանքները»,-նշում է Մարջան Ավետիսյանը։

Դերասանուհին հավելում է՝ նկարահանումների ժամանակ դեռ չգիտեր, որ մի քանի ամիս հետո Արմինեի նման մայրերի թիվը հազարներով ավելանալու է Հայաստանում ու Արցախում: Նրանցից շատերի երեխաները գնացել են ծառայելու և այլևս չեն վերադարձել։

«Իմ բախտը միշտ բերել է լավ խաղընկերներ ունենալու և լավ ռեժիսորական թիմերի հետ աշխատելու հարցում: Իմ սիրելի Ալեքսանդր Խաչատրյանին մանկուց եմ ճանաչում, երբ դեռ դերասանությունն ինձ համար երազանք էր: Մեր համատեղ առաջին աշխատանքն է: Մեծ պատիվ և գերագույն հաճույք է նրա հետ աշխատելը: Արմեն Մարգարյանի հետ համատեղ աշխատանքները շատ են: Նա իմ բացառիկ զգայուն խաղընկերներից է. կես բառից իրար հասկանում ենք: Միասին բեմում աշխատելու փորձ էլ ունենք։ Կյանքիս ուղիղ կեսը նրան ճանաչում եմ՝ 20 տարի: Իսկ Լևոն Հախվերդյանին առաջին անգամ հանդիպել եմ այս ֆիլմում. հանդիպեցի ու հասկացա, որ իր օգնությամբ կարող եմ իր մաման լինել: Եվա Զոհրաբյանի հետ ևս առաջին աշխատանքային փորձն է: Շատ սիրուն ու անսովոր, ականջ շոյող ձայն ունի ու բնական խոսք»,-նշում է Մարջան Ավետիսյանը։

Դերասանուհու խոսքով՝ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի և օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ աշխատելու առիթներ ևս ունեցել է։

«Ռոման Մուշեղյանն ու Սուրեն Թադևոսյանը միասին նույն տաղավարում աղետ են լավ իմաստով: Ռոմանի էմոցիաներ իմ տեսարաններից մեկի ժամանակ, երբեք չեմ մոռանա:Նա ինձ ամենաուժեղ զգացող ռեժիսորներից է»,-հավելում է նա՝ շեշտելով նաև, որ մեծ ուրախությամբ է աշխատել նաև դիմահարդար Դիաննա Աղաջանյանի հետ։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։

Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն  Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։

«Գարուն ա․․․» ֆիլմում կոչ է արվում լրջորեն խորհել պետական մտածողության, պետության պահպանման, ազգային գաղափարախոսության ստեղծման մասին, որում յուրաքանչյուրի դերը առավել քան կարևոր է։ Հիշեցնենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ