Բաժիններ՝

Վահան Արծրունին 2013-ի համար բազմաթիվ ծրագրեր ունի

Երգիչ-երգահան Վահան Արծրունին, ինչպես միշտ, Ամանորը դիմավորելու է տանը: 168.am-ի հետ զրույցում երգահանն ասաց, որ 2013 թվականին նախատեսված ստեղծագործական այնքան ծրագրեր ունի, որ մեկ տարվա ընթացքում չի հասցնի բոլորն իրականացնել. «Այդ պատճառով էլ ծրագրերի մի մասը կտեղափոխվի 2014 թվական»:

Մոտենում է Վահան Արծրունու բեմական գործունեության 30-ամյակը, նախատեսվում է նոր ձայնասկավառակ, ինչպես նաև՝ երաժշտական տարբեր ձևաչափերի համերգաշարեր:  «Ես ընդհանրապես ձմեռն օգտագործում եմ գործելաոճս մշակելու համար, իսկ գարնանը սկսում եմ գործել»,- ասաց երգահանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս