Բաժիններ՝

Մկոյի համար 2012 թվականը բացահայտումների տարի էր

Դերասան, սցենարիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Նոր տարին դիմավորելու է տանը` ընտանիքի հետ:

168.am-ի հետ զրույցում Մկոն նշեց, որ ընտանիքի հետ Ամանորը նշելն իրեն մեծ հաճույք է պատճառում. «Երբ որ Նոր տարին հարազատներիս հետ եմ անցկացնում, այն ինձ համար ամենալավ Նոր տարին է դառնում: Ամանորը ընտանեկան տոն է, և այդ գեղեցիկ պահերը պետք է ընտանիքի անդամների հետ անցկացնել»:

Դերասանի համար 2012 թվականը բացահայտումների տարի էր. «Մի շարք մարդկանց բացահայտեցի, որոնք, մինչ այդ մտածում էի, որ նորմալ են, բայց հետո ինձ համար աննորմալ դարձան: Ստեղծագործական առումով` կարողացանք համատեղել երեք աշխատանքներ` «Ալա բալա նիցա» ֆիլմը, «No comment»-ը, «Կարգին սերիալի» 2-րդ սեզոնը: Այս տարի ամեն ինչ բարեհաջող անցավ»:

mko2

 

 

 

 

 

 

 

Մեր հարցին, թե 2013 թվականին ի՞նչ ծրագրեր են նախատեսված, Մկոն պատասխանեց. 2012-ը կճանապարհենք և տոներից հետո ի մի կբերենք այն, ինչ ունենք: Մի քանի նոր նախագծեր պետք է մշակենք, հասկանանք՝ ինչի՞ց ենք սկսում տարին, նախագծերի հերթականությունը կորոշենք, և այլն: Գալիք տարի, կարծում եմ, ավելի շատ սցենարների մշակումների տարի կլինի: Այդ փուլը մեզ մոտ բավականին երկար է տևում, որովհետև այն ամենակարևոր փուլն է: Նույնիսկ, եթե աշխարհի ամենալավ դերասանը լինես, եթե սցենար չունես, ապա  նկարահանումների ժամանակ դառնում ես շատ խեղճ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս