
«Տարին շատ հետաքրքիր և արագ անցավ, չհասցրեցինք նույնիսկ նկատել». Դավիթ Սահակյանց

«2012 թվականը միանշանակ հաջողակ տարի էր: Այս տարի ընտանիքիս համար կարևոր մի քանի հարցեր լուծվեցին, բացի այդ` մեր ստուդիան այս տարի բավականին աճեց: Այս փաստն ինձ ուրախացնում է և թևեր տալիս»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2012 թվականն` ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Նրա խոսքով` 2012 թվականի ձեռքբերումներից է նաև այն, որ այս տարի «Robert Sahakyants Production»-ն ունեցավ հինգ նոր աշխատակիցներ, ովքեր փայլուն կատարում են իրենց գործը. «Տարին շատ հետաքրքիր և արագ անցավ, չհասցրեցինք նույնիսկ նկատել»:
Թե ի՞նչ սպասելիքներ կան 2013 թվականից, մուլտիպլիկատորը պատասխանեց. «Գոնե թող այսպես էլ շարունակվի»: