Բաժիններ՝

Երգչուհի Նարինե Դովլաթյանը 2013թ. նոր գաղափարներ ունի իրականացնելու

Եթե երգչուհի Նարինե Դովլաթյանը որոշի Ամանորին որևէ ակումբում չերգել, ապա Նոր տարին, ինչպես միշտ, անպայման տանը կնշի. «Ինձ համար դա լավագույն տարբերակն է` տանը, ընտանիքի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին: Նարինեն շատ մտքեր ունի, որոնք կփորձի 2013 թվականին իրականացնել: Ամփոփելով 2012 թվականը` երգչուհին առանձնացրեց հետևյալ ձեռքբերումները. «Տարվա սկզբում Հայաստանում և Մոսկվայում ստացա «Տարվա հայտնություն» մրցանակը: Ավելի ուշ հրավերով մեկնեցի Կանադա` մենահամերգների: Հանդիպումներ ունեցա կարևոր մարդկանց հետ: Հետո մեկնեցի Ռիգա` մրցույթի, և Բենջամին Ստրետտայի «At my feet» երգով գրավեցի 1-ին տեղը: Դուրս եկավ նաև իմ ու Գարիկի համատեղ տեսահոլովակը: Հիմա էլ ամեն օր նկարահանումների եմ, ու մինչև տարվա վերջին օրս էլ շատ խիտ է»:

Նարինեն պատրաստվում է քույրերի երեխաների անունից Ձմեռ պապիկին նամակ գրել: Իսկ հարցին, թե Ձմեռ պապիկից ինքն ի՞նչ է ուզում, Նարինեն պատասխանեց. «Շատ բաներ, բայց առաջին հերթին՝ առողջություն հարազատներիս, ընկերներիս և ընդհանրապես բոլորին»:

narine1

 

 

 

 

 

 

 

 

 

 

narine2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

narin3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս