Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Աբաջյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացա սիրված դերասան և ասմունքող, հայ թատրոնի և կինոյի անվանի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին:

Իր արվեստի բազմահազար երկրպագուների համար նա եղավ և մնալու է որպես ինքնատիպ դերասան և հայ պոեզիայի յուրօրինակ մեկնաբան:

Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Աբաջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստը գնահատող թատերասեր հասարակայնությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031