ԱՄՆ նախագահին Ռուսաստանում «սպանելուց» առաջ կգովազդեն (լուսանկարներ և տեսանյութ)

Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմը՝ նվիրված ԱՄՆ 16-րդ նախագահին, ամերիկյան վարձույթում է հայտնվել դեռևս 2012 թվականի նոյեմբերին։ Նախատեսվում էր այն թողարկել ավելի շուտ, սակայն ռեժիսորը որոշեց, որ իր նոր աշխատանքն ավելի ճիշտ կլինի ներկայացնել նախագահական ընտրություններից հետո։

Ռուսաստանի դաշնությունում ֆիլմը կներկայացվի ավելի ուշ, սակայն՝ ճիշտ ժամանակին։ Բանն այն է, որ պրեմիերիայից ընդամենը 2 շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ «Լինքոլնը» առաջադրված է «Օսկարի» 12 անվանակարգերում։ Իսկ դա, անկասկած, կմեծացնի ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը։

Ռուս կինոքննադատները գտնում են, որ դա պատահական չի արվել։ Նրանք համոզված են, որ առանց «Օսկարի» միջոցով գովազդելու՝ ֆիլմը ռուսաստանցիների մոտ հետաքրքրություն չէր առաջացնի և կարող էր տապալվել։ «Այդ ԱՄՆ-ում է, որ երկրի 16-րդ նախագահը ազգային հերոս է. Ռուսաստանում նա ընկալվում է ընդամենը որպես պատմական դեմքերից մեկը»,- գրում է Սերգեյ Օբոլոնկովը։

Նշենք, որ Սփիլբերգն ու սցենարիստ Թոնի Քուշները պատմում են Աբրահամ Լինքոլնի կյանքի վերջին ամիսների մասին։ Դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ ավարտվել էր քաղաքացիական պատերազմն ու ընդունվել էր ստրկատիրությունն արգելող սահմանադրական լրացումը։ Լինքոլնին սպանել են 1865 թվականի ապրիլին, թատրոնում։

Կարդացեք նաև

001 002 003 004 005

Տեսանյութեր

Լրահոս