
«NEW YORK-ԵՐԵՎԱՆ Ջազ միացում» նախագիծը կմիավորի բոլոր ջազի սիրահարներին

Առաջին անգամ Վահագն Հայրապետյանի «NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետը նոր երաժշտական երկխոսությամբ ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
«NEW YORKԵՐԵՎԱՆ Ջազ միացում» խորագրով համատեղ նախագիծը տեղի կունենա մարտի 22-ին Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգային ծրագրին մասնակցելու են ջազի երևանյան ամենասիրելի ու անկանխատեսելի Վահագն Հայրապետյանի ՝ դաշնամուր, մեր ժամանակի ունիկալ ջազային երաժիշտներ Արի Ռոլանդը՝ կոնտրաբաս, Զաիդ Նասսերը՝ ալտ սաքսոֆոն, Յալլա Բալինը՝ վոկալ, Քիտ Բալլայը՝ հարվածային (բոլորը՝ ՆյուՅորքից) և 55-ամյա Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Հնչելու են ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական մշակումները: Հայկական մեղեդիների ջազային մշակումները նպաստում են ողջ աշխարհում հայ երաժշտության յուրատիպությանն ու տարածմանը:
Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական երգերի իր հետաքրքիր կատարմամբ: «NEW YORK ԵՐԵՎԱՆ Ջազ միացում» խորագրով նոր համերգային նախագիծն իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: