Բաժիններ՝

Մարկ Շագալի տասնյակ գունավոր վիմատիպ նկարներ են վաճառվել Նյու Յորքի աճուրդում

Աշխարհահռչակ նկարիչ Մարկ Շագալի (1887 – 1985) գունավոր վիմատիպ նկարները դարձել են մարտի 2-ին Նյու Յորքում Swann Auction Galleries աճուրդի գլխավոր օբյեկտը, աճուրդ, որը նվիրված էր XIX եւ XX դարերի արվեստին։

«Չորս հեքիաթ «Հազար ու մի գիշերից» ընծայական հրատարակությունը, որը ներառում է 13 վիմատպություններ, վաճառվել է 269 հազար դոլարով եւ դարձել այդ օրվա ամենաթանկ լոտը, ՏԱՍՍ-ին հայտնել են աճուրդային տանը:

Խոսքը վերաբերում է այն բացառիկ ալբոմին, որը 1948 թվականին թողարկել է ԱՄՆ-ի «Պանթեոն Բուքս» (Pantheon Books) հրատարակչությունը հատուկ հրատարակչության սեփականատիրոջ համար: Գունավոր վիմագիր նկարներից յուրաքանչյուրը ստորագրված է նկարչի կողմից եւ ուղեկցվում է բացատրական տեքստով:

Ինչպես ասել են աճուրդային տանը, բոլոր վիմատպություններն «արտակարգ լավ են պահպանվել, իսկ գույները վառ են եւ զարմանալիորեն թարմ»:

Ընդամենն աճուրդի էին հանվել Մարկ Շագալի երեք տասնյակից ավելի գործեր՝ հիմնականում, վիմատպություններ, օֆորտներ եւ գրաֆիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս