Բաժիններ՝

Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» գիրքը հանձնվեց ընթերցասերների դատին

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում է ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանը: Փետրվարի 28-ին Գաֆեսճյան  արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ռեժիսորի «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը:

«Գրքից տպավորությունս այնպիսին է, կարծես փելեշյանական տիեզերքն անվերջանալի է։ Քաջ գիտակցելով, որ տիեզերքն, այնուամենայնիվ, սահմանափակ է, Փելեշյանը կարողանում է մեզ ստիպել մտածելու անվերջության մեջ և հենց այդ անվերջությունն է, որ կոչվում է իրական արվեստ։ Դրա մեջ մենք փորձում ենք անսահմանափակ երազել և երազները իրականություն դարձնել։ Կարծում եմ, որքան էլ ձևակերպումներ բարձրաձայնենք, վերջնական գնահատական Փելեշյանին չենք կարող տալ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Նա երազում է, որ Արտավազդ Փելեշյանը նկարահանի իր հերթական ֆիլմը, իսկ մինչ այդ, Ամիրյանի խոսքով, կա գրքի թարգմանության խնդիր։

Գրքի շնորհանդեսի ընթացքում ներկաներին ցուցադրվեց կինոռեժիսորի լավագույն ֆիլմերից մեկը՝ «Մենք»-ը։ Գիրքը հրատարակվել է պետպատվերով, առայժմ բնագրով` ռուսերեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031