
Փոլ Մաքքարթնին գրել է իր դստեր բրենդի գովազդային հոլովակի երաժշտությունը

Իռլանդացի դերասան Քիլիան Մերֆին մասնակցել է Stella McCartney մակնիշի գովազդային արշավին: Նրա մասնակցությամբ տեսանյութը հրապարակված է YouTube-ում: Հոլովակը նկարահանել են Բաքինգհեմշիրի անտառներում, դրա երաժշտությունը գրել է Փոլ Մաքքարթնին:
Դերասանը մի քանի մոդելներ է ներկայացրել հագուստի նոր հավաքածուից: Դրանում տեղ են գտել նեղ տաբատներ, կարճ պիջակներ, ինչպես նաեւ տրիկոտաժեղեն: Ստելլա Մաքքարթնին հագուստի դիզայներ է, The Beatles երաժշտական խմբի մասնակից Փոլ Մաքքարթնիի դուստրը:
Իր կարիերան սկսել է Քրիստին Լաքրուայի մոտ ստաժավորում անցնելուց, ինչից հետո հիմնել է իր առաջին սեփական բրենդը՝ Stella-ն, որը շուտով փակվել է: 1997 թվականին նա զբաղեցրել է Chloe նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը: 2001 թվականին հեռացել է Chloe-ից եւ զբաղվել իր Stella McCartney անվանական շարքով:
Քիլիան Մերֆին թատրոնի ու կինոյի իռլանդացի դերասան է, հայտնի է «Մարգարտե ականջօղերով աղջիկը», «Բեթմեն. Սկիզբ», «28 օր անց», «Փեքլո» եւ «Թուխ ասպետը» ֆիլմերում խաղացած դերերով: